ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Իրանը և Իտալիան բանակցում են Fiat ավտոմեքենաների համատեղ արտադրության մասին

Իրանը և Իտալիան բանակցում են Fiat ավտոմեքենաների համատեղ արտադրության մասին
08.02.2016 | 12:05

Իրանական և իտալական ավտոարտադրողներ Iran Khodro-ն և Fiat-ը բանակցում են Իրանում ավտոմեքենաների համատեղ արտադրության ստեղծման մասին` հայտարարել է Իրանա-իտալական համատեղ պալատի նախագահ Ահմադ Պուրֆալահը: «Գործարքը դեռ ստորագրված չէ, երկու ավտոարտադրողների բանակցությունները հաջող են ընթանում»,- ասել է նա: «Կողմերը պայմանավորվել են, որ Fiat ավտոմեքենաները կարտադրվեն Իրանում և նրանց մի մասը կարտահանվի տարածաշրջանի երկրներ: Սակայն շեշտը կդրվի Իրանում ներքին պահանջարկի բավարարման վրա»,- հավելել է իրանցի պաշտոնյան: Արտադրությունը կստեղծվի համատեղ ներդրումների հիման վրա: Խոսելով մոդելների շարքի հարցի մասին, որոնք նախատեսվում է արտադրել Իրանում, Պուրֆալահը նշել է, որ խոսքը Fiat 500cc-ից մինչև տնտեսող շարժիչով ավելի բարձր կարգի ավտոմեքենաների մասին է:

Դիտվել է՝ 2575

Մեկնաբանություններ