Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Ակնան 2018 թ-ին իր հայրենիքը համարող դավաճան Ալենը չէր հիշու՞մ ՄԱԿ-ի բանաձևերի մասին

Ակնան 2018 թ-ին իր հայրենիքը համարող դավաճան Ալենը չէր հիշու՞մ ՄԱԿ-ի բանաձևերի մասին
20.10.2024 | 20:17

Նիկոլի ամենանողկալի քայլիստ դավաճան Ալենը «Ազատություն» ռադիոյին տված հարցազրույցում քայլիստ տականքաոհմակի դավաճանությունը քողարկելու համար իր առաջնորդ Նիկոլին ոչնչով չզիջելով, ով առաջին անգամ հայտարարեց, որ, իբր, Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս դեռ 1991 թ-ի դեկտեմբերի 21-ին Ալմա Աթայի դեկլարացիայով, որը բացահայտ սուտ է և նույնիսկ Ադրբեջանն այդ մասին երբեք չի հայտարարել, նոր կեղծիք նետեց դաշտ, թե «հարձակվել Ղարաբաղի վրա և Հայաստանից տարածքներ օկուպացնել տարբեր բաներ են իրավունքի տեսակետից։ Ադրբեջանն արեց Ղարաբաղում մի գործողություն, որի տակ ինքն ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև»...

Նախ, ալենանմաններին ի գիտություն, սկսենք նրանից, որ Ղարաբաղ չէ, այլ Արցախ է... Վախկոտ հակայահ Ալենը, վախենու՞մ է Արցախ ասել...

Երկրորդը՝ 2018 թ-ին Արցախի Ակնայում նռները ձեռքերում լուսանկարվող հակահայ Ալենն այդ բանաձևերի մասին չգիտե՞ր:

Երրորդը՝ ու սա ՀՀ ԱԺ նախագա՜հ է:

Այս տգետը նույնիսկ չգիտի բանաձևրի քանակը՝ 3-4 է ասում:

Սկսենք նրանից, թե ՄԱԿ-ի բանաձև ասելով սա ի՞նչ նկատի ունի. կա ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևեր, որոնք պարտադիր չեն կատարման համար և ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևեր, որոնք պարտադիր են կատարման համար:

Բանաձևերի քանակը 4-ն է՝ 822 (1993 թ.), 853 (1993), 874 (1993), 884 (1993)... 99,9 տոկոսով համոզված եմ, որ բանաձևերի իրական քանակը չիմացող Նիկոլի Ալենը չգիտի նաև այդ բանաձևերի բովանադակլությունը, քանի որ նրա արտաբերած մտքերը տարրական կեղծիք ու մանիպուլյացիա են, որին նույնիսկ Ադրբեջանը չի դիմել բանակցային գործընթացի տարիներին:

Նիկոլի Ալենը թուրքից թուրք և ԴԱՎԱՃԱՆ...

Այս «կենդանին» շատ շուտ մոռացավ նաև, թե ինչպես էր ճղճղում «Արցախը և Հայաստանը ապագան ունեն»՝ չհիշելով ինչ-որ բանաձևերի մասին, որոնք, իբր, հակահայկական են...

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3973

Մեկնաբանություններ