Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 
  • Հանրային քաղաքականություն և real politic

    Հանրային քաղաքականություն և real politic

    02.04.2025| 17:16
    Գյումրիի ընտրություններում հակափաշինյանական ուժերի գրանցած հաջողությունը կարող է մոտենալ անհաջողության անդառնալի կետին: Այդ կետում ռիսկերը կտրուկ բարձրանում են բազմաթիվ ասպեկտներում:
  • Ի՞նչը հաղթեց Գյումրիում և Փարաքարում

    Ի՞նչը հաղթեց Գյումրիում և Փարաքարում

    02.04.2025| 16:36
    Եթե Գյումրիում և Փարաքարում ամբողջ (ոչ թե միասնական) ընդդիմության ռեսուրսները՝ մարդկային, ֆինանսական, կազմակերպչական և քարոզչական, բավարարեցին, որպեսզի իշխող կուսակցությանը զրկեն տեղական իշխանությանը տիրանալուց, ապա համապետական ընտրությունների կամ այլ պրոցեսների համար այս պահին դրանք բավարար չեն...
  • Անցած 7 տարիները 7%-ով էլ չեն կրթել սրանց, չեն հասունացրել

    Անցած 7 տարիները 7%-ով էլ չեն կրթել սրանց, չեն հասունացրել

    02.04.2025| 16:10
    Իրականում նավակ ճոճողները ու նրանց վարքը էն լավագույն ցուցիչն է, որ սրանք 7 տարվա մեջ տենց էլ չլրջացան, չմեծացան, չզգացին պաշտոնավարման պատասխանատվությունը: Ոնց ալկաշ ակտիվիստ կային, տենց էլ մնացել են, ու անցած 7 տարիները 7%-ով չեն կրթել սրանց, չեն հասունացրել:
  • Ցավի իններորդ տարին

    Ցավի իններորդ տարին

    02.04.2025| 11:49
    Անամոք ցավով ենք հայտնում՝ այսօր լրանում է 2016-ի քառօրյայում մեր հերոսական զավակին՝ Հայաստանի ու Արցախի Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ՎԻԿՏՈՐ ՅՈՒԶԻԽՈՎԻՉԻՆ կորցնելու 9-րդ տարին, ով մարտի մտնելուց ընդամենը կես ժամ առաջ պատգամել էր․
  • Ձվեր ու փողեր

    Ձվեր ու փողեր

    01.04.2025| 20:35
    Մեր ժողովուրդն իրականության հետ առնչություն չունեցող բազմաթիվ պատմություններ է հորինել իր մեծերի մասին։ Դրանց շարքից է և ներքո անեկդոտը ազգային մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի մասին։
  • Իմ նամակը՝ Արա Բերքյանին

    Իմ նամակը՝ Արա Բերքյանին

    01.04.2025| 18:51
    Հարգելի և սիրելի պարոն Բերքյան (Արա), Հիմա՝ վերադարձիցս օրեր անց, Հայոց հողի այս բարձրադիր վայրում, ինձ հարազատ Արագած լեռնաշխարհում, գիշերային կիսախավարում՝ օրական, լավագույնս 3-4 ժամ լույս ենք ունենում, ունկնդիր՝ սահմռկեցուցիչ քամուն ու բուքին, և ակնդետ՝ մոմի թրթռացող լույսին, ուզում եմ գրել Ձեզ:
  • Բողոքարկել-չբողոքարկելու վերաբերյալ

    Բողոքարկել-չբողոքարկելու վերաբերյալ

    01.04.2025| 17:00
    Գյումրիի ընտրությունների վերաբերյալ բազմաթիվ կարծիքներ են հիմա հնչում. բարոյական հաղթանակը ՔՊ-ի՞նն էր, որ բոլորից շատ ձայն հավաքեց, թե՞ ընդդիմությանը, որ ՔՊ-ին զրկեց միայնակ քաղաքապետ ընտրելուց: Նաև շատ է քննարկվում, թե ով ում կմիանա:
  • Ինչքա՞ն կարելի է փչել ակադեմիական քաղաքի փուչիկը

    Ինչքա՞ն կարելի է փչել ակադեմիական քաղաքի փուչիկը

    01.04.2025| 15:29
    Ինչ-որ տեղ ղռերում ակադեմիական քաղաք են իբր սարքելու։ Ո՞ւմ փողերով, քանի՞ միլիարդ դոլարով են այն սարքելու, Երևանից, Հայաստանի այլ վայրերից ինչպե՞ս են հասնելու այդտեղ, բիզնեսի տեսանկյունից շահավե՞տ, թե՞ վնասաբեր է այդ նախագիծը։ 13 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանին ոչ ոք 5-6 միլիարդ դոլար վարկ չի տա ակադեմիական քաղաք կառուցելու համար, մասնավոր ներդրողն էլ հո չի՞ գժվել , որ իր փողերը ղռերում քամուն տա։ Հայաստանի վարչապետը և ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ բուհի դիպլոմ չունեն ,շատ պաշտոնյաների դիպլոմներն օրինականության տեսանկունից խիստ կասկածահարույց են, Հայաստանում հիմա հարգի չէ բուհի դիպլոմը, ակադեմիական քաղաքը ինչպե՞ս կարող է երիտասարդներին հրապուրել, տնտեսապես գրավիչ նախագիծ լինել։
  • Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին, տարոսը՝  Հայաստանին

    Գյումրին մերժեց Նիկոլ Փաշինյանին, տարոսը՝ Հայաստանին

    01.04.2025| 11:03
    1. Գյումրին (նաև՝ Փարաքարը) մերժեց Նիկոլ Փաշինյանին: Վարչական ռեսուրսի ու ընտրակեղծիքային ամբողջ գործիքակազմի կիրառումը «Քաղաքացիական պայմանագրին» տալիս է ընդհանուրի 1/3-ի ձայները: Այդպես էր Երևանի ընտրությունների ժամանակ: Այդպիսի արդյունքներ արձանագրվեցին նաև Գյումրիում և Փարաքարում...
  • Հզորացումը նաև քաջարի ոգու միջոցով է լինում

    Հզորացումը նաև քաջարի ոգու միջոցով է լինում

    01.04.2025| 09:24
    Բաքվի բռնապետի բաշիբոզուկները ի ցույց են դնում իրենց հայատյացությունը, որը մանկապարտեզից սերմանվել է իրենց մեջ։ Հայկական բնակավայրերի, ավելի կոնկրետ՝ տների ուղղությամբ կրակոցները ցցուն օրինակ են, որ նրանք երբեք խաղաղ չեն կարող ապրել հայերի հետ, քանի որ հայերին իրենք դիտարկում են այս արևի տակ տեղ չունեցողների։