Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աղետի եզրին

Աղետի եզրին
16.03.2025 | 22:11

Էս ինչ են աշխարհով մեկ ուրխաղ եղել, թե հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ավարտվում է և շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր, այն էլ, Հայաստանի իշխանությունների համարձակ զիջողականության շնորհիվ։ ՈՒ շնորհավորանքներ, շնորհավորանքներ, շնորհավորանքներ, աշխարհի չորս ծագերից շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ:

Մինչդեռ նիկոլը հերթական անգամ հայ ժողովրդի աչքերին թոզ է փչում:

Ժողովուրդն ասում է` առուն մինչև չթռած հոպ մի ասի։ Իսկ նիկոլը` հո'պ, հո'պ,հո'պ... հոպպամիշ ա ըլնում... քիչ է մնում տեղում պար բռնի...

Արդյոք ու՞մ է մոլորեցնում, ու՞մ է հարիֆի տեղ դնում:

Քի՞չ է ժողովրդին խաբե՞լ, էլ է ուզում խաբի՞, էն էլ ընտրություններից առա:

Ո'չ, ո'չ, երիցս ո'չ` էդ թուղթը չպիտի ստորագրվի:

Եղածը թուղթ չի՞... մի թուղթ էլ լինի՞... Թուղթ` որի օգտակար գործողության գոծակիցը ընդամենը զուգարանում է բարձր։

Էն որ ասում են 15 համաձայնեցված կետերից զատ ընդամենը 2 չհանաձայնեցված կետ կա` ընդամենը բլեֆ է։

Ի դեպ, երկու կետերն են` դիտորդի կարգավիճակով երրորդ երկրների ներկայացուցիչների հեռացումը սահմաններից և Հայաստանի դատական հայցերի հետ կանչը միջազգային դատարաններից, դրան գումարած Հայաստանի սահմանադրության փոփոխությունը: Լսեք և իմացք` դրանք բոլորը, սոսկ, պատրվակներ են։ Հիմնական բազարը գնում է Զանգեզուրյան միջանցքի շուրջ։ Իսկ դա ամենևին էլ անմեղ միջանցք չէ։ Դա ադրբեջանական սպառնալիքի տակ նոր տարածքների գրավում է, այսինքն, բառացիորեն առանց պատերազմի, առանց գնդակ իսկ արձակելու հսկայական տարածքների գրավում, որը նշանակում է 10-20 կիլոմետր լայնությամբ և տասնյակ կիլոմետրերով երկարությամբ վիթխարի հողատարածքների զիջում, այսինքն բութ սրի հարվածով Հայաստանի կիսում` անդամահատելով կապը Իրանի հետ։

Հաշվի առեք, որ այդ «կորիդորով» գազամուղ պիտի անցնի, նավթամուղ պիտի անցնի, պիտի անցնեն երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ և բացի այդ երկու կողմերից դրանց անխափան գործունեությունը պիտի ապահովեն թուրք-ադրբեջանական, կարող է և` ռուսական անվտանգության ուժերը։

Ողջ բազարը այս խնդրի շուրջ է:

Հայաստանը կանգնած է աղետի եզրին։ Եվ այդ «նվերը» մեզ բերել է նիկոլ փաշինյանը` ում համար իր տակի ոռաչափ տարածքն ավելին արժե, քան Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի Հանրապետության անձեռնամխելի տարածքները։

16.03.2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3149

Մեկնաբանություններ