ԱՀԿ մասնագետները ծայրահեղ մտահոգված են Աֆրիկայում նոր, նախկինում անհայտ ու խիստ վտանգավոր հիվանդության առաջացման կապակցությամբ
10.09.2025 | 10:49
Երեկ գրել էինք Ավստրալիայի Ազգային գիտական գործակալության հետազոտողների կողմից մայրցամաքի տարածքում ապրող չղջիկների խոշոր տեսակների պոպուլյացիայի մեջ հայտնաբերված նախկինում անհայտ ու պոտենցիալ վտանգավորություն ներկայացնող ախտածնի (պաթոգենի) մասին:
Գիտնականները նորահայտ վիրուսին տվել են «Սոլթ- Գալլի» անվանումը: Եվ, ահա, մի նոր և առավել տագնապալի տեղեկություն, որի մասին հայտնի դարձավ դարձյալ երեկ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները ծայրահեղ մտահոգություն են հայտնում Աֆրիկայում նոր, նախկինում անհայտ ու խիստ վտանգավոր հիվանդության առաջացման կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, հիվանդության բռնկումը գրանցվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում: Ենթադրվում է, որ վարակի աղբյուր են դարձել չղջիկները, որոնց կերել են երեք երեխաներ, հենց նրանցից էլ սկսվել է վարակի սրընթաց տարածումը: ԱՀԿ- ն նախկինում անհայտ վիրուսը գնահատել է որպես շատ վտանգավոր
Հիվանդությունը բնութագրվում է բարձր մահացությամբ և արագ զարգացմամբ։ Ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում վիրուսի զոհ է դարձել ավելի քան 50 մարդ, նրանց թվում՝ 4 բժիշկ։ Առողջապահության նախարար Սամուել- Ռոջեր Կամբան նշել է, որ 53,6 տոկոս մահացության ցուցանիշը ցույց է տալիս իրավիճակի կրիտիկական ծանրությունը:
Հիվանդության դրսևորումների թվում նշվում են հանկարծակի փսխումը և հետագա ներքին արյունահոսությունը, ընդ որում, տարածուն բնույթ ու ծանր ընթացք ունեցող: Մահը կարող է վրա հասնել առաջին ախտանշանների ի հայտ գալուց ընդամենը 48 ժամվա ընթացքում։
Associated Press- ի տեղեկացմամբ, փորձագետներն ընդգծում են, որ հիվանդության կլինիկական պատկերը նման է հեմոռագիկ տենդին, սակայն պայմանավորված է սկզբունքորեն նոր հարուցիչով։ Ըստ նրանց նախնական գնահատականների, այս վարակի դեպքում մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան Էբոլայի, դենգեի և դեղին տենդի դեպքում։
Մինչ օրս նոր հարուցիչն ամբողջովին ուսումնասիրված չէ, և հիվանդության պատճառին ուղղված բուժման արդյունավետ մեթոդներ գոյություն չունեն: Բժիշկները կարող են միայն պայքարել ախտանիշների դեմ:
Արթուր Հովհաննիսյան
Հեղինակի նյութեր
- Ռուսաստանում ադրբեջանցու ահաբեկչության փորձը խափանվել է
- Աշխարհում նոր ու վտանգավոր վիրուս է հայտնվել
- Ալիևը հստակորեն գնում է Ռուսաստանի հետ առճակատման ու գնալով սրում հարաբերությունները. 4
- «Յալթա-2», ցավոք, տեղի չունեցավ, և աշխարհը չդարձավ անվտանգ
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 13
- Ալիևը հստակորեն գնում է Ռուսաստանի հետ առճակատման ու գնալով սրում հարաբերությունները. 3
- Ալիևը հստակորեն գնում է Ռուսաստանի հետ առճակատման ու գնալով սրում հարաբերությունները. 2
- Ալիևը հստակորեն գնում է Ռուսաստանի հետ առճակատման ու գնալով սրում հարաբերությունները
- Ռուսաստանի շառաչուն ապտակը Նիկոլ հայադավին և իր ոհմակին՝ 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու պահանջի դիմաց
- Իլոն Մասկի հայտարարությունը լիովին համապատասխանում ու վերաբերում է նաև Նիկոլ հայադավի գլխավորած կառավարությանը
- Սատանային և Նեռին բնորոշ ու բացառիկ խորամանկություն ունեցող Նիկոլ հայադավի մանիպուլյատիվ հնարքները. 2
- Սատանային և Նեռին բնորոշ ու բացառիկ խորամանկություն ունեցող Նիկոլ հայադավի մանիպուլյատիվ հնարքները
- Ռուսաստանն այն երկիրը չէ, որը Թրամփի վերջնագրից կծնկի ԱՄՆ-ի առաջ. 2
- Ռուսաստանն այն երկիրը չէ, որը Թրամփի վերջնագրից կծնկի ԱՄՆ-ի առաջ
- Ռուսաստանին ուղղված Թրամփի նոր սպառնալիքը. 10-օրյա ժամկետի հաշվարկն այսօրվանից սկսված է
- Ինչ պետք է անի Մայր աթոռը վաղն ևեթ՝ Վեհարան Նիկոլ հայադավի և իր ոհմակի ներխուժումը կասեցնելու համար
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 6 (18 +, տեսանյութեր)
- Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 12
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 5
- Նիկոլը հենց ի՛նքն է կանգնած Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ ապօրինի արշավի, Սամվել Կարապետյանի նկատմամբ հանցավոր քրեական հետապնդման հետևում. 4
Մեկնաբանություններ