«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Կարապետյանի ամենակարևոր հայտարարությունը

Կարապետյանի ամենակարևոր հայտարարությունը
22.06.2025 | 11:03

Հայտնի իրադարձություններից ու ՔԿՀ-ում հայտնվելուց հետո, Սամվել Կարապետյանը, թերևս, արել է իր ամենակարևոր հայտարարությունը:

Այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, մեծ արձագանքի ու լուսաբանման չի արժանանա, որովհետև չի բխում քաղաքական սեգմենտների օրակարգից:

Այդ հայտարարությունը, սակայն, շարքային քաղաքացու, այլ խոսքով՝ երկրում փոփոխությունների հիմնական սուբյեկտի, նրա շահերի պաշտպանության մասին է:

ՔԿՀ-ում շատերս ենք եղել ու հաստատապես նկատել ենք, որ նրա «բնակիչների» մի զգալի մասն այնտեղ է հայտնվել վատ, կոռումպացված արդարադատության հետևանքով:

Լավ է, որ դա նկատել է նաև Սամվել Կարապետյանը, ով բանտից հայտարարել է.

«...այսօրվանից իմ փաստաբանական խմբի բազայի վրա հրավիրելու ենք տարբեր անաչառ փաստաբանների, ովքեր պատրաստ են աջակցել և փորձել վերանայել վերջին յոթ տարիների այդպիսի գործերը և պայքարել ցանկացած հայ մարդու խախտված իրավունքների համար։ Այդ ամենի համար պատրաստ եմ միջոցներ տրամադրել»։

Երբ քաղաքական, հասարակական գործիչը, գործարարը կարողանում են սեփականի օրակարգը նեևդաշնակեցնել շարքային քաղաքացիների դարդ ու ցավի հետ, հասարակական կոնսոլիդացիա ձևավորելով հնարավորություն է ստեղծում:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 914

Մեկնաբանություններ