Լուսանկարում պատկերված այս էակը իր հակահայ քայլերը` Հայաստանը ռուս-ամերիկան բախման հարթակի վերածելը և Հայաստանի ինքնիշխան տարածքները հայ-ամերիկյան ինչ-որ ընկերության տալը (իրականում` դա ամերիկացիներին նվիրել է) Նիկոլ Անհողի հերթական դավաճանությունն է, որը սրան սպասարկողներն արդեն ներկայացնում են որպես հաղթանակ և մեծ ձեռքբերում:
Երբ Ադրբեջանն ինքն է վերահսկում իր տարածքով անցնող ենթակառուցվածքները, իսկ Հայաստանն ամերիկացիների հետ ինչ-որ համատեղ ձեռնարկությունով` դա արդեն միջանցք է և անհավասարություն մեր և Բաքվի միջև:
Դե իսկ Մինսկի խմբի լուծարումը` Բաքվի հերթական շանտաժը կյանքի կոչելն է՝ Նիկոլի ձեռամբ:
Կապիտուլյանտ ոչնչությունը Հայաստանը տանում է Սիրիայի ճանապարհով:
Հայաստանի տարածքներն աջ ու ձախ սրան-նրան նվիրելով, Նիկոլ Անհողը, կարևորը, ժողջանի լափի գումարն է ապահովում:
Ի՜նչ հայրենիք, ի՜նչ հող...
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ