«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ովքեր չեն հավատում հայի ապագային, կարող են հանգիստ հեռանալ

Ովքեր չեն հավատում հայի ապագային, կարող են հանգիստ հեռանալ
13.08.2025 | 11:10

Կգա մի օր, երբ մեղմ ասած «փաթթած» կունենանք ձեր ստորագրած և մեր վզին փաթաթած պայմանագրերն էլ, պարտավորություններն էլ, շան թոկի նման մեր վզին գցած պարանն էլ:

Ովքեր չեն հավատում հայի ապագային, կարող են հանգիստ հեռանալ, իսկ ովքեր հավատում են հայի ու Հայաստանի ապագային, ցանկացած իրավիճակ կկարողանան օգտագործել հանուն վերածննդի, հանուն Արցախի մեր հայրենակիցների իրավունքների վերականգնման, հանուն Հայաստանի արժանապատվության վերականգնման, մեր տեղի ու մեր դերի վերագնահատման:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1260

Մեկնաբանություններ