Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Փաշինյանն իր առաջ նպատակ է դրել խոչընդոտել «Հրապարակի» գործունեությունը

Փաշինյանն իր առաջ նպատակ է դրել խոչընդոտել «Հրապարակի» գործունեությունը
13.08.2025 | 11:21

Այսօր դատարանից ստացանք Նիկոլ Փաշինյանի հայցն` ընդդեմ «Հրապարակի»: Նա դատարան է դիմել «Փաշինյանը դավաճանո՞ւմ է արդյոք կնոջը» հարցադրմամբ հրապարակման դեմ, որով մենք արձագանքել էինք իր եւ իր կնոջ տեւական գրառումներին` սրբազանների կողմից իրենց քեռակիններին «դոմփելու», կաթողիկոսի կողմից կուսակրոնության ուխտը խախտելու, սրբազաններին մանկապիղծ անվանելու եւ այլնի առնչությամբ: Փորձել էինք համարժեք հարցադրումներով ցույց տալ, որ օդից կախված լուրերով մենք էլ կարող ենք հարցեր ուղղել իրեն, որոնք պատասխան չեն ենթադրում, բայց հասցեատերերին կարող են հունից հանել, վիրավորել: Այդ հրապարակումից ժամեր չանցած Փաշինյանը սպառնաց, որ «Հրապարակին» դատի է տալու եւ շարունակեց նույն լեքսիկոնով գրառումներ անել Եկեղեցու, սրբազանների ու Վեհափառի հասցեին:

Ի՞նչ է գրել նա իր հայցում: Գրել է, որ իր հասցեին զրպարտչական բնույթի տվյալներ ենք հրապարակել, որոնք չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը` «նրան վերագրելով հակաբարոյական վարքագիծ, որը հասարակության մոտ ձեւավորում է բացասական կարծիք վարչապետի բարոյական որակների մասին»: Իհարկե, դժվար է պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի մասին կարելի է ավելի բացասական կարծիք ձեւավորել, քան ձեւավորված է մեզանում եւ այդ կարծիքը պայմանավորված կարող է լինել նրանով, թե նա իր կնոջը դավաճանո՞ւմ է, թե՞ ոչ: Հանրությունը, մեծ հաշվով, թքած ունի, թե այս իշխանության մեջ ով ում է դավաճանում, որովհետեւ, որքան հասկանում ենք, անհնարին է նման քանակի ամուսնական դավաճանություններ ֆիքսելն ու դրանց վրա կենտրոնանալը: Իրենցից մարդիկ այլ բան են ակնկալում` որ ոչ թե ամուսիններին չդավաճանեն, այլ հայրենիքին, սկզբունքներին ու այն ծրագրերին, որով եկել են իշխանության եւ քվե ստացել: Եւ այդ հրապարակումն էլ արվել է միայն մի պատճառով, որ ինքը` Փաշինյանը մտել էր սրբազանների անկողինները եւ այնտեղից դուրս չէր գալիս: Մենք ընդամենը իրեն պատասխանել ենք իր ոճով:

Ի՞նչ է պահանջել դատարանից հայցվոր Փաշինյանը. որպես բարոյական վնասի փոխհատուցում 1 միլիոն դրամ գումար, որպես փաստաբանի վարձատրության փոխհատուցում` 240 հազար դրամ: Բացի այդ` պահանջել է դատավարությունը սկսելուց առաջ զննության ենթարկել հոդվածը, քանի որ այն «կարող է անդառնալիորեն կորել կամ` խմբագրվել»: Ի գիտություն հայցվորի` այդ հրապարակումն Արցախը չէ, որ «անդառնալիորեն կորցնես», անունն էլ ջնջես համացանցից: «Հրապարակից» առհասարակ ոչ մի նյութ չի հեռացվում, մենք մեր ոչ մի խոսքից չենք հրաժարվում:

Հայցվորը նաեւ դատարանից պահանջել է որպես հայցի ապահովման միջոց 1 միլիոն դրամի արգելանք դնել մեր դրամական միջոցների վրա, քանի որ «պատասխանողը կարող է դրամական միջոցները թաքցնել» եւ դատական ակտի կատարումը կարող է դժվարանալ: Պարզ է, որ Փաշինյանն իր առաջ նպատակ է դրել խոչընդոտել «Հրապարակի» գործունեությունը, ամեն ինչ անել, որ դժվարացնի մեր աշխատանքը, բայց ուզում ենք հիասթափեցնել` 1 միլիոն դրամի հայցապահանջով մեզ չես կանգնեցնի, մանավանդ արդեն տասնյակ ընթերցողներ իրենց զորակցությունն ու ֆինանսական աջակցությունն են հայտնել մեզ` եթե հանկարծ Փաշինյանի կամակատար դատարանում պարտվենք եւ մեր նկատմամբ նման ֆինանսական պարտավորություն սահմանվի: Բայց դատարանը, հավանաբար, գիտակցել է այս պահանջի աբսուրդայնությունը եւ մերժել է «Հրապարակի» հաշիվների վրա արգելանք դնելու պահանջը: Իսկ դուք զարմանում եք, որ նման մանրախնդիր ու վրիժառու մարդն իրեն քննադատողներին է բանտ ուղարկում, նախկին նախագահներին է դատում ու հետապնդում...

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1818

Մեկնաբանություններ