Իրավիճակի ամբողջ կեղտը մեկ անվիճելի կայացած փաստում է, որ մենք Արցախն ավելի հեշտ տվեցինք թուրքին, քան կտայինք ռուսին:
Ինչ-որ դպրոցական հանդեսի մակարդակով «Սպասիբո Ռասիի»-ն ավելի մեծ աղմուկ ու վայնասուն բարձրացրեց, քան Երկրի առաջին դեմքի պաշտոնական հանդեսի մակարդակով «Շնորհակալ եմ նախագահ Ալիև»-ը»:
Սողոմոն իմաստունի առջև բերված երկու մայրերից կեղծ մոր պես պահեցինք մեզ, ավելի լավ է ոչնչացնենք լրիվ, էդ վեճից ու դարդից պրծնենք, քան համաձայնենք, որ կենդանի մնա:
Էլ չեմ խոսում, որ Արցախի Հայկական մնալու ու մերը լինելու տարբերակը լրիվ վրեքներիցս գցեցինք, կամ ավելի ճիշտ սրա-նրա վրա գցեցինք:
ՈՒ չգաք ինձ ստեղ անկապ ու անգիր արած, ստեղից ընդեղից վերցրած ու լսած հակա ու մետ թեզերով դիսերտացիաներ կարդաք:
Երբ որ ձեզանից շատերը հպարտ պիոներական վզկապ էին կապում, ես մի մատ երեխա հալածվում էի սովետական դպրոցում` պիոներական շարքերը չընդունվելու համար, քանի որ իմ ազգային ու հոգևոր արժեքների ընկալումներն այլ էին:
Բայց ես ասում եմ նաև, որ հենց էդ սովետական դպրոցը, որի դեմ էդքան ընդվզում էի` մանավանդ իմ քրիստոնեական հավատքի համար, մեծ չափով ինձ սովորեցրեց սիրել Հայրենիքն ու Ընտանիքը, և հարգել մեծերին:
Ընենց որ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության գիրկն ընկնելու ձեր տվայտանքները ձեզ պահեք:
Աստվածաշնչյան Սամսոնի պես ձեր ծոցը մտցրեցիք թշնամու լրտեսին, ձեր գաղտնիքները փռեցիք նրա դեմ, ձեր ուժի խորհուրդը վստահեցիք նրա:
Կտրեցին ձեզնից այն, ինչով ուժեղ էիք ու թուլացրին ձեզ, աչքերներդ էլ հանեցին, որ կույրի պես ոչինչ չտեսնեք ու իրանց կազմակերպած քեֆ-ուրախությունների մասնակիցը լինեք:
Հույսս չեմ կորցնում, որ ձեր ջանքով ու խելքով դժվար թե, բայց գոնե բնական ճանապարհով վերագտնեք ձեր երբեմնի շնորհն ու ուժը, գոնե խելքներդ գլուխներդ կգա ու Սամսոնի չափ անձնազոհություն կունենաք թշնամիների հետ ճզմվելու նույն փլատակների տակ և ազատելու ազգին ձեր անմիտ հրճվանքի ողբերգությունից:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ