«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ասում են...

Ասում են...
12.04.2011 | 00:00

...թե շատերին անհայտ ԺԱԿ կուսակցության ղեկավար, նույն ինքը` Սպարտակ Մելիքյանը, վերջերս փորձել է երրորդ անգամ թռչել «վՈ սցվց»: Ինչպես ասում են ականատեսները՝ կրկին «վայր է ընկել»:
Բանն այն է, որ ԱԺ ամբիոնից խիստ անհաջող բեմելուց հետո նա այս անգամ էլ փորձել է յուր «փոքրիկ հայրենիքում» ինքզինքը «ասող», «նայող», «պապա» կարգել:
Դարանակի ընտրությունների ժամանակ, ինչպես գրում են լրատվամիջոցները, մոռանալով ԱԺ ամբիոնի իր «բեմելը», հայաստանյան ընտրակաշառքի պատմության մեջ նա նոր խոսք է ասել՝ հինգ հազարը հասցնելով յոթանասուն հազարի:
Բայց սա ընդամենը խնդրի «առարկայական» կողմն է: Բանն այն է, որ Դարանակը փախստականներով բնակեցված գյուղ է, և նրա գործունեությունը տարանջատում է մտցրել գյուղի երկու հատվածների միջև, թշնամանք առաջացրել, ինչն էլ համարվել է խիստ անընդունելի, դիտվել որպես քսենոֆոբիկ դրսևորում:
Խնդիրը «հարկավոր» խողովակներով հասել է «հարկավորներին», վերջիններս էլ շատ զայրացած հանձնարարել են ՀՀԿ էլիտային՝ Սպարտակ Մելիքյանին կանչել, «մոտիկից» բացատրել՝ ով ում բարեկամն է, ում «բարեկամի» խեցգետինները որտեղ են ձմեռում, արգելել նրա՝ այլևս չափ ու սահման չճանաչող «սոլոն», հասկացնել՝ յուր «սպարտակիադաների» հետևանքներն առաջին հերթին իր ԺԱԿ-ությանն են խփել և խփում:

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ