Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են

Թանկարժեք մետաղների պետական գները նվազել են
02.07.2013 | 20:01

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, հանրապետությունում թանկարժեք մետաղների պետական գնման և բացթողման գները նվազել են: «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 2013 թվականի հուլիսի 1-7-ի համար սահմանվել են մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի /պետական ստանդարտ ձուլակտորի համար/, պետական, գնման և բացթողնման գները`արտահայտված ՀՀ դրամով:

Ոսկու համար սահմանվել էգնման գին` 15106,94 /-1238,98/, բացթողնման գին` 16420,59 /-1346,71/, արծաթի գնման գին` 231,55 /-24,99/, բացթողնման գին`251,68 /-27,17/, պլատինի գնման գին` 16193,02 /-1008,03/, բացթողնման գին` 17601,11 /-1095, 68/, պալադիումի գնման գին` 7953,21 /-533,8/, բացթողման գին` 8644,79

/-580,22/:

Դիտվել է՝ 3753

Մեկնաբանություններ