Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Սոս Ջանիբեկյան. «Ժպիտով ցավը հանդուրժող տղեդ եմ, ՀԵՐ»

Սոս Ջանիբեկյան. «Ժպիտով ցավը հանդուրժող տղեդ եմ, ՀԵՐ»
27.03.2015 | 10:53

Շնորհակալ եմ Մեծությանդ, Մեծս…
Փոքրին Մեծարող «է»ությանդ խոնարհ եմ, Հեր…
Փայլին դիմացող կամքիդ հետևորդն եմ, Հեր…
Տվածդ չափով բավարարվողն եմ, Տ«Է»ր…
Մարդ մնալու արվեստին ճանաչացնողն ես, Հեր…
Ա՜խ… Արյունդ երակներիս մեջ սրբացնողն եմ, ՊԱՊ…
Ժպիտով ցավը հանդուրժող Տղեդ եմ, ՀԵՐ…
Սարերից ձայնդ լսողն եմ…
Բնազդային իմաստությունդ կրողն եմ…
Ինչպես Դու` կփորձեմ ես էլ ձևերին չգայթակղվել ու մնալ հավատարիմ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ…
Բովանդակությունդ փորձեմ պահպանել…
Հավերժությունդ փորձեմ լսել…
ՈՒ հաստատել, որ ոչ թե մութը լույսի բացակայությունն է, այլ նրան իր կարիքով ստեղծողը…
«Փողկապի» տակ հասարակ լինելուդ ուժն է ԻՐԱԿԱՆ…
Բազմանշանակ լինելուդ Միանշանակ արժեքներդ են Մնայուն…
Անսահման ՍԵՐդ ու Հավատդ ամրացրեց զավակներիդ իսկական ախպերությունը…
Հայհոյանքդ օրհնանք միշտ կհնչի մեր ականջներում…
Ազնվությանն անդավաճան՝ պայքարդ կսթափեցնի կեղծ բարեկեցության վազող «Է»ությանս…
Բարիությունդ կճանաչեմ որպես ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ու կխուսափեմ ճարահատյալ բարությունից…
Բարությունն ուժի մեջ Հույս է, թուլության մեջ՝ հնարք…
Անունդ հեռվից հնչեցնողին ամենամոտը կխոնարհվեմ…
Մասիսով եղանակը կորոշեմ…
Սեր կապրեմ…
Բնությանը Մոտ…
Խունկ կվառեմ, որ հոտդ հիշեմ…
Ի վերջո, բոլոր ճանապարհները դեպի Սեփական Ես-դ է… Մաքուր կքայլեմ տվածդ Ճանապարհով…
p.s. Ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից, ում կնյարդայնացնի, որ այս վշտի պահին ինտերնետի միջոցով հայտնեցի անկախ ինձնից եկած խոսքերս…


Սոս Ջանիբեկյանի ՖԲ էջից

Դիտվել է՝ 3366

Մեկնաբանություններ