Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հավասարություն, մատչելիություն և որակ. կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիր

Հավասարություն, մատչելիություն և որակ. կոռուպցիայի դեմ պայքարի նոր ծրագիր
27.05.2015 | 15:14

ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով այսօր մեկնարկել է նոր` «Հայաստանում բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքարի» ծրագիրը, որի պաշտոնական մեկնարկին ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան և այլք: Կարինե Հարությունյանը նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկը` շնորհակալություն հայտնելով գործընկեր կազմակերպություններին` Եվրախորհրդին և Եվրոպական միությունը: «Շնորհակալություն եմ հայտնում Եվրախորհրդին՝ մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված նվիրվածության և ժողովրդավարության սկզբունքների պահպանման, ինչպես նաև այն փաստի համար, որ մեր գործընկերները ուշադրություն են դարձնում կոռուպցիայի դեմ պայքարին»,- նշել է Կարինե Հարությունյանը` ընդգծելով, որ այդ առթիվ ուսումնասիրել է կոռուպցիոն դրսևորումների ռիսկը տարբեր երկրներում՝ հղում անելով հատկապես Transperency International միջազգային կազմակերպության տվյալներին: «Կոռուպցիայի տեսանկյունից Հայաստանում վիճակը դանդաղ բարելավվում է: Մեր երկրում կոռուպցիայի վիճակի վերաբերյալ ուսումնասիրություններ են կատարվել, և կարևոր է, որ մեծ առաջընթաց կա կոռուպցիայի նվազեցման գործում»,-նշել է նախարարի տեղակալը՝ ևս մեկ անգամ ընդգծելով կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը: Անդրադառնալով ծրագրին` Կարինե Հարությունյանը շեշտել է, որ այն կնպաստի բարձրագույն կրթության ոլորտում երեք խնդրի լուծմանը` հավասարություն, մատչելիություն և որակ:
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան կարևորել է ծրագրի մեկնարկը: «Հույս ունեմ, որ ծրագիրը կբարելավի բարեխիղճ կառավարումը կրթության ոլորտում, կամրապնդի բարեվարքությունը: Կրթությունը բարելավելու միջոցներից է նաև գիտական շրջանակների բարեվարքության ամրապնդումը: Կոռուպցիայի նվազեցումը հասարական կյանքի բոլոր ոլորտներում դժվար է, և ԵՄ-ն կաջակցի, որ Հայաստանում այն նվազի»,- նշել է Տրայան Հրիսթեան` հույս հայտնելով, որ ծրագիրը կրթության ոլորտում արդյունավետ կլինի:
ԵԽ, ԱՊՀ և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային և երկկողմ համագործակցության բաժնի ղեկավար Կատյա Դոլգովա-Դրեյերն իր հերթին նշել է, որ Երևանը վերջին երկու շաբաթվա ընթացքում դարձել է եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կիզակետը: «Բոլոր ճանապարհները տանում են Երևան»,-նշել է ԵԽ ներկայացուցիչը` ընդգծելով, որ Հայաստանը գերազանց էր կազմակերպել մայիսի 15-16-ը Երևանում կայացած Բոլոնիայի գործընթացի նախարարական գագաթաժողովը:
Նշենք, որ «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի` Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակներում: 400 հազար եվրո բյուջեով ծրագրի տևողությունը 24 ամիս է: Ծրագրի նպատակը բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարն է՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը: Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ և բարեվարքության մեխանիզմների մշակմանը և ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում։

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ