«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

14 երկրներիմշակույթը՝ԵՊԲՀ-ում

14 երկրներիմշակույթը՝ԵՊԲՀ-ում
07.10.2015 | 16:02

Մշակութային բազմազանություն՝ Երևանի պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ). բուհում հոկտեմբերի 7-ին կազմակերպվել էր «Բարեկամություն» ավանդական ծրագիրը։

Բժշկական համալսարանի բազմազգ ուսանողները ներկայացնում էին իրենց մշակույթը, խոհանոցը, տարազը, սովորությունները, երգն ու պարը։ Առանձին տաղավարներով ներկայացված էին 14 երկրներ՝ Հայաստան, Արցախ, Ռուսաստան, Վրաստան, Հնդկաստան, Իրան, Ղազախստան, Հորդանան, Լիբանան, Ուկրաինա, Թուրքմենստան, Սիրիա, Հունաստան, ԱՄՆ:

ԵՊԲՀ 2-րդ կուրսի ուսանողուհի Սալմազ Սիրանն Իրանի Իսլամական Հանրապետությունից է, պարսկուհի է։ Արդեն 12 տարի բնակվում է Հայաստանում և շատ վարժ խոսում է հայերեն։ Ներկայացնելով իրանական մի քանի ուտեստներ՝ ասում է, որ դրանք հայկական կերակուրներից տարբերվում են հատկապես շատ օգտագործվող համեմունքներով։ Սալմազ Սիրանն ասում է՝ թեև հաճույքով ճաշակում է հայկական ճաշատեսակները, սակայն իր համար ավելի հոգեհարազատ են պարսկականը։ Իրեն հետաքրքրում է տարբեր ազգերի մշակույթը, և այս միջոցառումը միջմշակութային շփման հնարավորություն է տալիս։

«Բարեկամություն» ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1347

Մեկնաբանություններ