Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել էր սահմանամերձ համայնքների դպրոցների սաներին

ՀՀ Վայոց ձորի մարզպետը հյուրընկալել էր սահմանամերձ համայնքների դպրոցների սաներին
24.12.2015 | 16:12

2015 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը հյուրընկալել էր մարզի Բարձրունի, Խաչիկ, Խնձորուտ և Սերս համայնքների դպրոցների գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած 7-10 տարեկան 12 աշակերտների, ովքեր դեկտեմբերի 24-ին մասնակցելու են Ամանորի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կազմակերպվող ընդունելությանը: Մարզպետը աշակերտներին հանձնեց հրավերները, նրանց մաղթեց բարի ճանապարհ և ուրախ տրամադրություն: Մարզպետը զրուցեց նրանց հետ, ասաց թե ինչու են հենց իրենք արժանացել այդ բարձր պատվին և մաղթեց գալիք տարում ուսման մեջ առավել բարձր առաջադիմություն և անհոգ դպրոցական կյանք: Նշենք, որ խմբի ղեկավարն է ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը, ուղեկցում են Բարձրունու միջնակարգ դպրոցի տնօրեն Անդրանիկ Մարգարյանը և Խաչիկ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Քաջիկ Խաչատրյանը:

Դիտվել է՝ 1322

Մեկնաբանություններ