Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ո՞վ է Սոթքի ոսկու հանքի սեփականատերը

Ո՞վ է Սոթքի ոսկու հանքի սեփականատերը
27.11.2020 | 15:19

Հայաստանի ամենամեծ՝ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը: Խոշոր բաժնետերը Ռոման Տրոցենկոն է, որ 2020-ի հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ Նրա կարողությունը Ֆորբսը 2020-ին գնահատել է 1․3 միլիարդ դոլար։ Նրա «Կորպորացիա АЕОН»-ին են պատկանում 14 օդանավակայաններ Ռուսաստանում, անշարժ գույք Մոսկվայում, գետային նավահանգիստներ։


Տրոցենկոն Ռոսնեֆտ ռուսական խոշորագույն նավթային պետական ընկերության նախագահի՝ Իգոր Սեչինի խորհրդականն է։ 2013-ից Տրոցենկոն ներգրավվել է ոսկու բիզնեսում։ Այս ոլորտում նրա գլխավոր ակտիվը Գեոպրոմայնինգ ընկերությունն է, որը ոսկու հանքեր է շահագործում Ռուսաստանում և Հայաստանում։

Դիտվել է՝ 8969

Մեկնաբանություններ