Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երբ վիճակն այնքան վատ է, որ սկսում ես մանրուքներով ուրախանալ. Արսեն Ջուլֆալակյան

Երբ վիճակն այնքան վատ է, որ սկսում ես մանրուքներով ուրախանալ. Արսեն Ջուլֆալակյան
20.08.2022 | 10:44

Ամեն անգամ, երբ անցնում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողի մեքենաների շարասյունը, և ականատես եմ լինում ինքնաբուխ «ողջույնի» տարափին, բավականություն եմ ստանում: Միևնույն պահին, հաշվի առնելով հայտնի անձի բնավորության յուրահատկությունները, մտածում եմ, որ այդ ձայնային ազդանշանները նա ընդունելու է որպես աջակցություն իր վարած քաղաքականությանը՝ հայտնի անեկդոտի օրինակով.


Царь.
-Что за шум на площади?
-Это, как его... народ, подданные Вашего Величества.
-Чего хотят?
-Монарха своего славят, царя!
-А почему они кричат: "Хватит! Довольно!"
-Кричат, что всем всего хватает, все довольны, государь.


Հ.Գ. Երբ վիճակն այնքան վատ է, որ սկսում ես այսպիսի մանրուքներով ուրախանալ:

Դիտվել է՝ 9749

Մեկնաբանություններ