Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լսիր, դո՛ւ, Կատովսկի»

Լսիր, դո՛ւ, Կատովսկի»
21.02.2023 | 07:26

-Ե՞րբ իմացաք, որ Ֆրունզե անունը... ազգանուն է։
-Հրաչյա Ներսիսյանն ասաց։ Առաջին անգամ տեսա թատրոնի բակում։

«Ի՞նչ է անունդ»,-հարցրեց։ Պատասխանեցի՝ Ֆրունզե։ Ասաց. «Դա՛, բիվայետ»։ Հետո կրկին դիմեց ինձ. «Աֆիշը կարդա, տես՝ հոս ի՞նչ պիտի խաղան այսօր»։ Նայեցի, նայեցի, մի կերպ կարդացի, հուզված պատասխանեցի՝ «Օթելլոն» է։ «Ե՞ս կխաղամ, թե՞ անոնք»,-ասաց։ Ասի՝ դո՛ւ կխաղաս, Վարպետ։ Ասաց. «Դա՛, բիվայետ»։ Գնաց տասը քայլ, շուռ եկավ. «Լսիր, դո՛ւ, Կատովսկի»։ Ես այդտեղից զգացի, որ իմ անունը ազգանուն է։


Հրածին Վարդևանյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 17431

Մեկնաբանություններ