Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երկու վարչապետ, երկու իրականություն

Երկու վարչապետ, երկու իրականություն
16.03.2023 | 21:45

Մեր պաշտոնաթող գեներալներից մեկի հետ եմ զրուցում: Հիշում է ոչ հեռավոր 2004 թվականը, երբ ՌԴ ԳՇ ակադեմիայում դասընթացներ էր անցնում: Պատմում է, թե ինչպես, գրեթե ամենօրյա պարբերականությամբ, օրվա երկրորդ կեսին ակադեմիայի իրենց մասնաշենքում ականատեսն էր լինում ՌԴ նորանշանակ վարչապետ Ֆրադկովի այցին: Մոտիկ հարաբերություններ ունենալով ակադեմիայի ամբիոններից մեկի պետի հետ՝ փորձում է նրանից ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված վարչապետի ամենօրյա այցն ակադեմիա: Պատասխանը լինում է հետևյալը.

-Քանի որ Ֆրադկովը նոր է նշանակվել վարչապետի պաշտոնում, նա սեփական նախաձեռնությամբ փորձում է հատուկ դասընթացների օգնությամբ սովորել ու տիրապետել այն գիտելիքներին, որոնք երկրի գործադիր մարմնի ղեկավարը պարտավոր է իմանալ և, անհրաժեշտության դեպքում, կիրառել ռազմական դրության պայմաններում:

Լսում եմ գենարալին և ակամայից մտքով տեղափոխվում մեր իրականություն: Այնտեղ, որտեղ երկրի գործադիր իշխանության ղեկավարը ոչ միայն ժամանակին խուսափել է ժամկետային ծառայությունից, այլև տարիներ հետո, լինելով ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար և պարտվելով պատերազմում, անընդհատ փորձում է պարտության մեղքն ու պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 2822

Մեկնաբանություններ