Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

...Թատերական թանգարան

...Թատերական թանգարան
22.03.2023 | 10:16

Երկիրը դարձրին թատրոն, ու հիմա թատրոնում թատրոն են փակում: Բայց ինձ ավելի շատ մտահոգում է թատրոնի անունը` գոյ-գոյություն-լինելություն:
Ահա թե մեր ինչն են փակում փթիրները:

ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

Այսօրվա հեռավար դասերից հետո տղաս շփոթված տեսք ուներ:
Կարծեցի՝ սեռական դաստիարակության դասերն արդեն սկսել են ու շատ անհանգստացա.
- Ի՞նչ է պատահել, տղես: Հո դասատուն սեռական օրգաններ ցույց չտվե՞ց:
- Չէ՛, ի՜նչ օրգան, ուղղակի ամեն դասատու մի բան ասաց, ու չիմացա՝ որն էր ճիշտը:
- Հլը պատմի տեսնեմ՝ ի՞նչ են ասել:
- Պատմության դասատուն ասաց, որ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, իսկ գրականության դասին դասատուն ասաց, որ Հայաստանը թատրոն է:
- Բաց երկնքի տա՞կ:
- Հա՛:
- Դրանց մեջ ճիշտ բան կա:
- Ո՞րն է ճիշտը:
- Բաց երկինքը:
- Մնացածը սխա՞լ են:
- ...Մնացածի մեջ էլ ճիշտ բան կա:
- Այսի՞նքն:
- Դե, գիտես, բալես, ամեն սերունդ թատրոն է խաղում ու երկիրը դարձնում թատրոն: Հետո էդ սերունդը իր դարն ապրում է ու դառնում թանգարանի ապրանք: Հաջորդ սերունդը նույն թատրոնն է խաղում ու աշխարհին ձանձրացնում՝ մինչև ինքն էլ դառնա թանգարանի ապրանք: ՈՒ այդպես շարունակ:
- Բան չհասկացա, պապ, հիմա Հայաստանն ի՞նչ ա՝ թատրո՞ն, թե՞ թանգարան:
- ...Թատերական թանգարան:
- Բաց երկնքի տա՞կ:
- Անպայման:

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2974

Մեկնաբանություններ