Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ասում են...

Ասում են...
22.04.2023 | 21:05

Հայաստանի վարչապետը ապրում է փախեփախ ռեժիմում՝ իրեն հույս տալով, որ դեռևս աջակցություն ունի։ Նրան հիմա բացառապես աջակցում են հայրենիք չունեցող սորոսականներն ու աղանդավորները։ Նրան Հայաստանի համայնքներից դուրս են վռնդում և չեն ընդունում, իսկ նա, որպես իրական «ժողովրդավար» առաջնորդ, հրահանգում է ուժայիններին ռեպրեսիաներ սկսել։ Պատմությունը դաժան է, պատմությունը չի ճանաչում պարտված առաջնորդների։ Պարտված առաջնորդները պարտավոր են խաղաղ հեռանալ, այլապես նրանց սպասում է պատմության ցասումն ու պատիժը։

Նիկոլայ Ստարիկով

Քաղաքագետ, ,,Справедливая Россия,, կուսակցության քաղաքական խորհրդի անդամ

Դիտվել է՝ 142028

Մեկնաբանություններ