Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Միայն հասուն քաղաքական գործընթացն է կարող ռեժիմը տանել պարտության

Միայն հասուն քաղաքական գործընթացն է կարող ռեժիմը տանել պարտության
25.03.2024 | 08:10

Ռեժիմն անցել է ռեպրեսիաների, և դա օրինաչափ է, այլ տարբերակ չունի։ Սակայն ովքե՞ր են թիրախում։

Թիրախները երկու տիպի կարելի է բաժանել.

1. մահաբերին անձնական վիրավորանք տվողներ,

2. ուժային եղանակով դիմադրություն ցուցաբերելու հավակնություն ունեցողներ։

Երկու տարբերակում էլ քաղաքական բաղադրիչը բացակայում է և չի կարող մոբիլիզացնել լայն հանրությանը։

Ռեժիմի իրական հոգեվարքը, որի սոցիալական պատվերը թևածում է օդում, կսկսվի և դրական արդյունքի կբերի, երբ ձևավորվի քաղաքական օրակարգ ու քաղաքական դիսկուրս։ Միայն հասուն քաղաքական գործընթացն է կարող ռեժիմը տանել պարտության։

Մնացած տարբերակները լուսանցքից դուրս են հայտնվում, ու պետք չի ժողովրդին մեղադրել, որ հայհոյանքները կամ զինված պայքարը նրան ոտքի չեն հանում։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ