«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Ապագան պատկանում է նրանց, որոնք դեռ չեն կորցրել չարչարվելով դժվարություններ հաղթահարելու հատկությունը

Ապագան պատկանում է նրանց, որոնք դեռ չեն կորցրել չարչարվելով դժվարություններ հաղթահարելու հատկությունը
29.04.2025 | 10:40

Նոր ժամանակներում մարդկանց ու ժողովուրդների մոտ պասիոնարության դրսևորման ամենակարևոր արտահայտություններից մեկը չարչարանքին ու դժվարություններին դիմակայելու հատկությունը կորցրած չլինելն է։

Այս իմաստով, բարձր մակարդակով միցակցային պայքարում առանձնապես կարևոր է դառնում պասիոնարությունը կրթության գործում, որտեղ հաջողում են միայն նրանք, ովքեր ունեն չարչարվելու ու դժվարություններ հաղթահարելու ավելի մեծ պոտենցիալ, համբերություն ու ձգտում։

Նույնը՝ գիտության ոլորտում, իր հիմնարար և կիրառական մասերով, որտեղ հաջողության հասնելու պարտադիր պայմանը, համապատասխան տաղանդ ունենալու հետ միասին, գիշեր-ցերեկ անդուլ աշխատանքն է, որի հակառակ իմաստով այլընտրանքն էլ պարզունակ հաճույքներով լի կյանքն է։

Կրթության ու գիտության հետ կապված այս հանգամանքը իր ամենակարևոր տեղն ունի ամենաբարձր մակարդակի գոյաբանական պայքարում, որտեղ ապագան պատկանում է նրանց, որոնք այսօր դեռ չեն կորցրել չարչարվելով դժվարություններ հաղթահարելու հատկությունը, այդ թվում նաև՝ կրթության ու գիտության ոլորտներում։

Այս առումով, ավելորդ չէր լինի գլոբալ բնույթի կանխատեսումներ կատարելու ժամանակ հաշվի առնել նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի ու ինֆորմատիկայի ոլորտներում միջազգային օլիմպիադաների արդյունքները, որոնք արտացոլում են կրթության և գիտության մակարդակը տարբեր երկրներում։

Բանն այն է, որ մարդկանց ընթացիկ կյանքում լինում են առաջին հայացքից ոչ կարևոր թվացող այնպիսի երևույթներ կամ պրոցեսներ, որոնք կարող են շատ ավելի լավ կանխատեսել ապագան, քան կարևոր թվացող այլ բաները։

Այս իմաստով հատկանշական է ֆրանսիացի հայտնի պատմաբան և մարդաբան Էմանուել Թոդի անցյալ դարի 70-ականներին արած կանխատեսումը ԽՍՀՄ-ի փլուզման վերաբերյալ՝ հենվելով Խորհրդային Միությունում մանկական մահացության աճի մասին տեղեկության վրա։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 890

Մեկնաբանություններ