Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Նա արտաքին շանտաժի տակ է, որից ջանք է թափում խուսափել ներքին շանտաժներով

Նա արտաքին շանտաժի տակ է, որից ջանք է թափում խուսափել ներքին շանտաժներով
04.06.2025 | 12:23

Նորից կրկնեմ շատ պարզ ու անբեկանելի փաստ. ՀՀ իշխանությունը, ի դեմս վարչապետ Փաշինյանի, ազգային անվտանգության մակարդակի մարտահրավեր է Հայաստանի համար: Խնդիրն այլևս քաղաքական չէ, նրա քաղաքականությունը զուտ կուսակցական, քաղաքական պայքարի կամ իշխանապահպանման տրամաբանության մեջ չէ, այլ պայմանավորված է բացառապես իր անձի քաղաքական և ֆիզիկական անվտանգության շարժառիթներով: Նրա կողմից գեներացվող մարտահրավերներն այլևս հատել են ՀՀ սահմանադրականության շեմը, քաղաքական տրամաբանության շեմը, և փատացի կա ազգային անվտանգության խնդիր, որի ձևակերպումը ազգային, քաղաքական և անվտանգային առումով այլևս հետևյալն է. «Մեկուսացնել նրան պետության կառավարումից»:

P.S. Նա արտաքին շանտաժի տակ է, որից ջանք է թափում խուսափել ներքին շանտաժների միջոցով:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1722

Մեկնաբանություններ