Տարածաշրջանը «եռում» է. Իրանի և Իսրայելի միջև չհայտարարված պատերազմ է, որի աշխարհագրությունը գնալով մեծանում է՝ կրակի երախի մեջ առնելով նոր տարածքներ:
Երեկ Գյումրիում ուժեղ կարկուտն ու քամին, այսօրվա պտտահողմն Ապարանում զգալի ավերածությունների պատճառ են դարձել:
Բայց Հայաստանի անպատասխանատու կառավարությանը պատերազմն ու բնական աղետները չեն հուզում:
Էս մարդիկ նախընտրական արշավով են զբաղված:
Նիկոլ Փաշինյանը, Գյումրի կամ Ապարան մեկնելու կամ ռեգիոնալ խնդիրներով ԱԽ նիստ հրավիրելու փոխարեն, Արտաշատում է՝ «Կրթվելը նորաձև է» ռաբիս սլոգանով ընտրարշավ է անում:
Փաշինյանի «կույսերից» մեկը՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ով գիշեր- ցերեկ, ի պաշտոնե, պետք է զբաղվեր Վրաստանի հետ կապված տրանզիտային խնդիրների լուծմամբ, մտել է հոգևորականների անկողին ու այնտեղից դուրս չի գալիս:
«Սրբապղծությունների շարք է բացահայտվելու։ Իրենք հիմա չեն ասում՝ էդպիսի բան չկա, որովհետև հենց ասեն՝ հերթով անունները կտրվեն, կասվի՝ էս մարդը էս մարդու քաղաքացիական կինն է, էս մարդիկ էլ էս մարդու երեխաներն են և այլն»,- ասել է նա:
Արտաքին թշնամուց ավելի սարսափելի է ազգակործան սրբապիղծների այս ոհմակը:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ