Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ատոմակայանների զանգվածային արտադրությունը։ «Ես նաև կավելացնեմ, որ մենք մշակում ենք ինչպես փոքր ցամաքային, այնպես էլ լողացող ԱԷԿ-ների նախագծեր։ «Ռոսատոմի» ղեկավարը հենց նոր մեզ ասաց այս մասին։ Մենք շատ շուտով կսկսենք դրանց զանգվածային արտադրությունը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Համաշխահային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում։               
 

Ասում են...

Ասում են...
01.04.2014 | 00:48

... թե վերջին «կոնսոլիդացիոն» համերաշխությունից, նույն բարիկադներում իշխանությունների դեմ ցնցումներ անելու մասին հայտարարությունից հետո ԲՀԿ-ի վերահսկողության տակ գտնվող կայքերը հեռացրել են ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի մասին նախկինում` տարիներ առաջ գրված բոլոր «հետաքրքիր» նյութերն ու նկարները, որպեսզի «բարիկադների» մյուս կողմում գտնվողները չօգտվեն այդ հարուստ արխիվից` մեջբերումներ անեն ի վնաս «կոնսոլիդացիայի» ու նրա «գծի»:

Դիտվել է՝ 2360

Մեկնաբանություններ