«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Փլուզվող տանը տրնգի չեն պարում

Փլուզվող տանը տրնգի չեն պարում
04.08.2025 | 17:10

Ինչ լավ է, որ Ջենիֆեր Լոպեսը եկավ Երևան. խոսելու թեմա կա, լապշա կախելու առիթ։ Իշխանությունը պարզաբանեց , որ մեծ եկամուտ է ստանալու այդ համերգից Հայաստանը , դե, իսկ իշխանության թեզերն առաջ տանող մի քանի լպրծուն «քաղաքագետներ» վռազ գործի անցան՝ եկամուտը՝ եկամուտ, իսկ ամենակարևորը՝ ինչու՞ պիտի հայ երիտասարդության աչքը կարոտ մնա եվրոպացի իր հասակակիցների կյանքին, Հայաստանում էլ պիտի համերգներ լինեն, բա ոնց…

Այ տգետներ, ոչ ոք դեմ չէ Լոպեսի ու մյուսների համերգներին, բայց դա անում են այն ժամանակ, երբ դու թշնամու բանտերում տառապող ռազմագերիներ չունենաս՝ տուն վերադարձրած կլինես (ասում էիր՝ մեր տղերքը մեզ կներեն, որ երկու ամիս էլ մնան գերության մեջ)։ Տղերքը հինգ տարի է արդեն՝ մեզ չեն ներում։ Անհայտ կորածներից ո՞ր մեկի ճակատագիրն ես պարզել, քո իսկ պատճառով գաղթական դարձած 120 000 արցախցիների ապրուստի նվազագույն պայմաններն ես ապահովե՞լ, թե՞ Հայաստանի զավթված տարածքների վերադարձը։ Հիմա էլ գիշանգղերի պես Սյունիքի վրա եք ֆռռում: Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ ցանկացած պահի կարող են Հայաստանը գրավել, իսկ դուք համերգով զբաղվեք։ Ամենաանխելք մարդն անգամ գիտի, որ փլուզվող տանը տրնգի չեն պարում։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3991

Մեկնաբանություններ