«Հարավային Կովկասը չի պատկանում Թրամփին, որպեսզի այն վարձակալի։ Կովկասը աշխարհի ամենազգայուն աշխարհագրական տարածքներից մեկն է, և այս միջանցքը չի դառնա «Թրամփի միջանցք», այլ կվերածվի նրա վարձկանների գերեզմանի»,- հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:               
 

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված

Նախաստորագրություն շոուն համարե՞նք տապալված
11.08.2025 | 11:28

Տիկնայք և պարոնայք, ես կարծես թե հայերեն լեզվին վատ չեմ տիրապետում, բայց մի ամբողջ օր փորձեցի հասկանալ, թե ինչ բան է «նախաստորագրություն» ու այդպես էլ չհասկացա:

Չէ՛, ճիշտ չարտահայտվեցի, հասկացա, որ այն Նիկոլ Փաշինյանի հերթական «կրուտիտն է»։

Եվ այսպես՝ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ - հայոց լեզվում և միջազգային պրակտիկայում գոյություն չունեցող մի բան, որը հորինել է Փաշինյանը, իր ընտրողների «ականջներից լապշա կախելու» կամ հայերեն ասած նրանց խաբելու համար։

Այդ դեպքում ի՞նչ տեղի ունեցավ Սպիտակ Տանը։ Կարծում եմ՝ Ալիևը Փաշինյանին քարշ տվեց Սպիտակ Տուն, որպեսզի ստանա իր համար հարմար պայմաններ՝

1. վերացրեց ԱՄՆ սանկցիաները ադրբեջանի նկատմամբ:

2. Ռուսաստանին ցույց տվեց, որ ԱՄՆ-ի հետ մտերմացնում է հարաբերությունները:

3. Ստացավ Մինսկի խմբի լուծարումը:

4. ... և ամենակարևորը՝ չստորագրեց և ոչ մի պարտավորեցնող թղթի տակ։

Իսկ ի՞նչ ստացավ մ.թ. միակ «աշխարհքաղաքական Գիքորը»...

Սելֆի Թրամփի հետ, և հնարավորություն իր անկիրթ աուդիտորիային, որն այնքան կրթություն չունի, որ ինքն ու իր կինը, ունենալով 3-րդ դասարանի կրթություն կարող են կրթել, ներկայացնել իր հորինած բառերը, օրինակ՝ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ բառը։

Ամեն դեպքում սա նորմալ պրակտիկա էր և Փաշինյանի ու Թրամփի համատեղ լուսանկարը, կարծում եմ, Փաշինյանի 7 տարվա կառավարման ՄԻԱԿ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ Է, ինչով էլ, համեմած «ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ» շոուի հետ, նա մտնելու է ընտրարշավ։

Իսկ ա՛յ երկրորդ նման հանդիպում, որևէ կոնտեքստում ես այլևս չեմ պատկերացնում։

Ի միջի այլոց, ԱՄՆ-ի շատ նախագահներ բազմաթիվ անգամներ փորձել են հանդես գալ խաղարարարի դերում։

Պրոտոկոլով, հստակ դրված է, որ նման ձեռքսեղմման ժամանակ, ՎԵՐԵՎԻՑ ձեռքը երկու ձեռքերի վրա դնողը պետք է նաև ունենա բարձր դիրք, այսինքն պետք է կանգնած լինի։ Թրամփի համար այս հանդիպումն այնքան անհետաքրքիր էր, որ նա նույնիսկ չկանգնեց, ինչով նվաստացրեց այս ամբողջ հանդիպումը։

Նվաստացրեց նաև նրանով, որ չկանգնելով, ավտոմատաբար նրա ձեռքը հայտնվեց ոչ թե ձեռքսեղմողների վերևում, որպես «հովանավոր», այլ դառավ իրենից հրող, վանող...

Կարծում եմ՝ նա եկել էր այս շոուին մասնակցելու, միայն այն բանի համար, որ իրեն գովեն և ասեն, որ նա արժանի է «Խաղաղության Նոբելյան մրցանակի», կամ էլ... Չգիտեմ... Թրամփը միշտ էլ լավ դերասան է եղել:

Ես կարծում եմ, որ սա այս ֆորմատի միակ հանդիպումն էր, որը երկար ուսումնասիրելուց հասկացա որ... ոչնչի մասին էր։

Իսկ, ա՛յ, այն բանի մասին, որ այս ամենը արված էր Փաշինյանի, շրիշակից ցածր ռեյտինգը բարձրացնելու նպատակով մի երկու լուսանկար, որպես սատարում տալու համար, խոսում է այն շքախումբը, որն ուղեկցում էր աշխարհում աննախադեպ «աշխարհաքաղաքական Գիքորին»։

Շատ էի ուզում հասկանալ, թե Հայկ Կոնջորյանն այնտեղ ի՞նչ էր անում:

Որպես ի՞նչ էր...

Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ

Դիտվել է՝ 344

Մեկնաբանություններ