Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Երկրորդ գալուստ

Երկրորդ գալուստ
04.11.2025 | 21:59
Նոյեմբերի 5
Հիսու՛ս, սփոփիչ բոլոր վշտացյալների, օգնիր մեզ` Քո մխիթարությունը հասցնել բոլոր այն կարոտյալ սրտերին, որոնց Քո սփոփանքն ես կամենում հասցնել մեր միջոցով:
Տեր, գործածիր մեզ:
Կարևոր չէ բոլորովին, թե ինչքան ժամանակով. միայն դիր մեզ այնտեղ, ուր մենք կարող ենք լավագույն ձևով ծառայել Քեզ և առավել ազդեցություն ունենալ մեր շրջապատի վրա` Քո Փառքի համար:
Աշխարհը վաղուց ի վեր Իմ տնօրինության տակ կլիներ, եթե բոլոր նրանք, որ ճանաչում են Ինձ իբրև Տեր և իբրև Քրիստոս, իրենց անձը անվերապահորեն Իմ տրամադրության տակ դնեին` գործածելու համար:
Ես կարող եմ յուրաքանչյուր մարդկային մարմին առավելագույնս օգտագործել, ինչպես որ` իբրև Աստծո սիրո ու զորության անոթ էի օգտագործում Իմ մարդկային մարմինը:
Ես չէ, որ ուշացնում եմ Իմ Երկրորդ գալուստը, Իմ հետևորդներն են, որ ուշացնում են այն:
Եթե ամեն մարդ ապրեր Ինձ համար, Իմ մեջ, Իմ միջոցով և թույլ տար, որ իր մեջ ապրելով` գործածեմ իրեն` արտահայտելու համար իր մեջ բնակվող Աստվածայինը, ինչը հայտնի արեցի երկրի վրա Իմ մարմնով, այնժամ աշխարհը վաղուց արդեն Ինձ եկած կլիներ, և Ես յուրայիններին պահպանելու համար այդտեղ կլինեի:
Իմ սիրելիներ, նշանակում է` դուք պիտի ջանաք ապրել միայն Ինձ լավագույնս արտահայտելու ցանկությամբ` ցույց տալու համար Իմ Սերը աշխարհին:
Դիտվել է՝ 231

Մեկնաբանություններ