«Որպես ՆԱՏՕ-ի դաշնակից՝ Թուրքիան անսասանորեն աջակցել է ՈՒկրաինայի ինքնիշխանությանը և անկախությանը, մասնավորապես, իր էթնիկ հայրենակիցների՝ Ղրիմի թաթարների ծանր վիճակի լույսի ներքո: Թուրքիան կարևոր դեր է խաղացել գրեթե բոլոր հարցերում, որոնցով ես զբաղվել եմ որպես MI6-ի ղեկավար»,- հայտարարել է Բրիտանական գաղտնի հետախուզության ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը։               
 

ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել, հետո նրան խնդրել` գնալ քվեարկության

ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել, հետո նրան խնդրել` գնալ քվեարկության
21.09.2025 | 11:07

Ես մարդկայնորեն հասկանում եմ իմ գործընկերներին, ովքեր շտապում են պատասխանել Նիկոլին։ Մարդկայնորեն, իրոք, անհնար է հանգիստ նստել։ Մյուս կողմից, ցավալիորեն ծանոթ սցենար է, որը չի հանգեցնում տեսանելի արդյունքի։ Հետևաբար, ինչ-որ կարևոր բաներ պետք է փոխել։

Որպես սկիզբ` մի հիշեցում

Չորրորդ հանրապետության մասին առաջինը հանդես է եկել նախագահ Արմեն Սարգսյանը՝ դեռևս 2021-ին։ Նա հետո շատ արագ թռավ երկրից, որովհետև այն իրենը չէր։

Ինչ ելույթ էր հնչեցվում

Երկիրը վարի տված իշխանության ղեկավարի ելույթ, որին պատերազմից ու պարտությունից հետո վերընտրել են, ու որը վստահ է, որ եթե կարելի էր դա անել 2021-ին, ապա նույնը հնարավոր է 2026-ին։ Ստերի ու արտիստիզմի վարագույրի հետևում երկու բան կա. վերընտրվելու գերնպատակ և մինչև 2026-ը բոլոր ողբերգություններն ու կորուստները մոռացության տալու փորձ։

Ինչու է հնարավոր նման ելույթը

Սցենարը փոխելու համար մենք պետք է ընդունենք, որ մեր սխալների շնորհիվ է, որ այսօր Նիկոլն ունենում է այս ելույթը։ Որ ինքը կարող է ասել ամեն ինչ, կեղծել ամեն ինչ։ Մեր՝ պայքարողների, դիտորդների, անտարբերների, համագործակցողների։

Մեր սխալ աշխատանքի հետևանքն է, որ նոյեմբերի 9-ին պատերազմը դադարեցնելը նա կարող է ներկայացնել որպես հազարավոր մարդկանց կյանքերի փրկություն։ Նրա ընդդիմախոսներն են տվել այդ իրավունքը։

Իսկ գիտե՞ք ինչու է դա մեր սխալը.

- Որովհետև մենք 5 տարի է` չկարողացանք մեր ժողովրդին տեղ հասցնել, որ եղել է պատերազմը վաղ կանգնեցնելու առաջարկ, և Նիկոլի իշխանությունն այն մերժել է։ Պատերազմը դադարեցվեր՝ իրոք կփրկվեին հազարավոր կյանքեր։ Մեր ժողովուրդը ներեց պատերազմը շուտ չդադարեցնելը։ Այդ ներողամտությունը մեզ վրա չափազանց թանկ նստեց։

- Մենք չկարողացանք մեր ժողովրդին բացատրել, որ ամենաճակատագրական օրը սեպտեմբերի 27-ն էր, ոչ թե` նոյեմբերի 9-ը։ Մենք չկարողացանք հասկացնել, որ այս պատերազմը չպիտի լիներ, իսկ այն եղավ` Հայաստանի գործող իշխանությունների, մեղմ ասած, կոպիտ սխալների և իրավիճակը չհասկանալու պատճառով։

Մենք ենք մեղավոր, որ Նիկոլը ֆիքսել է իր էլեկտորատը՝ տոլմա փակող հայ կինը, և նրան կեղծիք է մատուցում։ Մենք իրավունք չունենք մեղադրելու Նիկոլին, թե ինչու է նա գրագետ աշխատում նախընտրական փուլում։ Փոխարենը մենք մեզ հարցեր պետք է տանք։

Իսկ մեր ընդդիմադիր լիդերությունը ե՞րբ, ո՞ր դիրքերից խոսեց տոլմա փակող հայ կնոջ հետ. սեփական թանկ տների՞ց, թանկ մեքենաների՞ց, թանկ սրահների՞ց ... Ո՞վ խոսեց այդ և մյուս սովորական հայկական խավերի ու սովորական հայկական ընտանիքների հետ։

Մեր սխալ աշխատանքի հետևանքն է, որ «տոլմա փակող մայրերը» չասացին՝ ինչո՞ւ շուտ չկանգնեցրիր պատերազմը։

Մենք ենք մեղավոր, որ երրորդ հանրապետությունը սպանող իշխանությունը հայտարարում է չորրորդ հանրապետության ծննդի մասին։ Սա նոնսենս է։

Մենք տապալել ենք առողջ ընդդիմադիր համակարգեր ստեղծելու գործը, որովհետև Հայաստանում միտքը, ռեսուրսը և ամբիցիաները չհանդիպեցին։ Դա է պատճառը, որ ամեն ինչ պարտված իշխանության դիմաց չձևավորվեց քաղաքական ընդդիմադիր այլընտրանք առաջարկող համակարգ, որը կվերցներ իշխանությունը և երկիրը կտաներ հետպատերազմյան վերականգնման ճանապարհով։

Հայաստանում ստեղծվում է շատ կեղտոտ վիճակ. երկիրը վարի տված իշխանությունը գնում է ընտրությունների` երկիրը հանձնելու անթաքույց ծրագրով։ Եվ դիմացը գոնե այս պահին չկա մյուս՝ երկիրը վերականգնելու իրական ծրագիրը և այն կրող ուժերը։

Այս ամենով հանդերձ` Նիկոլի իշխանությունը շատ թույլ է, քանի որ բոլորը, անգամ` իր ընտրազանգվածը, հասկացել են, որ նա ստում է։ Նրա խոսքի և գործողությունների հանդեպ դրական սպասումները մինիմալի են հասել։ Նրա ուժը քարոզչական տեխնոլոգիաներն են և պետական մեքենան։

Ճիշտ և գրագետ աշխատանքի դեպքում կարելի է շատ արագ փոխել ամբողջ ընթացքը։ Հայ ժողովրդին պետք է ընտրություն առաջարկել, հետո նրան խնդրել` գնալ քվեարկության։

Սկսենք խոսել իրական քայլերից, որոնք հակաիշխանական դաշտը կվերածեն փոփոխությունների դաշտի։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 158

Մեկնաբանություններ