Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Մեր տանձերը տանձ են` առանց ճշտումների

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Մեր տանձերը տանձ են` առանց ճշտումների
19.11.2013 | 13:20

Պտուղ-բանջարեղենի խանութում տեսականին կարգով-սարքով դասավորած է, տեղը տեղին: Մրգերի արկղերի վրա համապատասխան «անուն-ազգանուններն» են ու դրանց հեռախոսի համարները, որ պարզվում է՝ գներն են: Նայում եմ՝ կարդում. «Ամերիկական տանձ», հաջորդը՝ «Չինական տանձ»… Նայում եմ, հաջորդ արկղում մեր տեղական ընտիր տանձերն են շարված՝ առանց որևէ գրության: "За державу обидно" տոնով, բարձր-բարձր ասում եմ. «Ա´յ մարդ, բա մեր տանձերի վրա՞ ինչի չեք գրել՝ «Հայկական տանձ»: Խանութի երիտասարդ աշխատողը, օլիմպիական հանդարտությամբ, անվրդով, մի տեսակ մոնոտոն պատասխանում է. -Ցավդ տանեմ, մեր տանձերը, առանց գրելու էլ պարզ է, որ տանձ են: Հեսա՝ «Անտառային գեղեցկուհին» ոչ մի բանի հետ չես շփոթի: Իսկ սրանց վրա ստիպված գրում ենք, որովհետև ով գալիս, հարցնում է՝ էս ի՜-ի՞նչ տեսակի խնձորներ են… Հետևություն. մեր երկրում խնձորը՝ խնձոր է, տանձը՝ տանձ, …մարդն էլ՝ մարդ, առանց լրացուցիչ պարզաբանումների: Իրենց մոտ երբեմն պետք է ցուցանակ փակցնել, որ իմանաս՝ կի՞ն է, թե՞ տղամարդ: Չնայած, էսպես որ գնաց, մեր մոտ էլ կարող է լինել ինչպես «իրենց մոտ»: Բայց` մենակ էդ մասով: Վատ չէր լինի, որ լիներ մյուս մասերով էլ (աշխատանք, եկամուտ, օրինապահություն), բայց դեռ որ «էն մասովն» է ստացվում:

Դիտվել է՝ 3816

Մեկնաբանություններ