«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
17.06.2016 | 01:03

...թե իշխանությունները ՏԻՄ ընտրություններում, հատկապես ընդդիմադիր կեցվածքով հայտնի Գյումրու քաղաքապետի ընտրություններում, ինչպես նաև ներքաղաքական «գլոբալ» դաշտում, օգտագործում են լավ մոռացված հին մեթոդոլոգիան` բաժանիր, որ տիրես: Այն է` մասնատում են քաղաքական դաշտը, մտածելով՝ ինչքան շատ թեկնածուներ լինեն Գյումրիում, ինչքան ձայները շատ տարտղնվեն, այնքան լավ իշխանությունների համար: Այդ մկրատումներից է նաև Վահան Բաբայանի ռեֆորմիստական կուսակցությունը, որը պատրաստ պահվում է` հարկավոր պահին կետային հարվածներ հասցնելու համար։

Իսկ այսօր Վահան Բաբայանը պետք է շեղի ուշադրությունը Վարդան Օսկանյանի կուսակցությունից՝ «Համախմբումից» նույն ժամկետներում սպասվելիք իր համագումարով: Հասկանալի է, իհարկե, որ Բաբայանի կուսակցութունը պառլամենտ չի մտնի, սակայն գործադիրում մի բան Վահանի համար, հաստատապես, կգտնվի:

Դիտվել է՝ 8572

Մեկնաբանություններ