ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են…

Ասում են…
02.03.2024 | 20:34

Ափսոսում ենք, որ ՀՀ ղեկավարությունը, ըստ ամենայնի, գիտակցված որոշում է կայացրել՝ վարել ՌԴ-ի հետ հարաբերությունների հետևողական վատթարացման, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ամեն ինչում Ռուսաստանին մեղադրելու գիծ։ Դա, իհարկե, հարիր չէ դաշնակցային հարաբերություններին։ Գլխավոր մեղադրանքներից մեկն այն է, որ, բացի այն արտահայտություններից, որոնք ես մեջբերեցի, երբ հայ պաշտոնատար անձինք հայտարարում են, թե հենց Ռուսաստանն է Ադրբեջանին դրդել պատերազմ սկսել, ինչպես նրանք ասում են, 2020թ. սեպտեմբերին, դրանք անշնորհակալ գնահատականներ են, որովհետև հենց ՌԴ-ն կանգնեցրեց այդ պատերազմը: Ընդ որում, այն կարող էր կանգնեցնել շատ ավելի շուտ, երբ ադրբեջանցիները դեռ չէին վերցրել Շուշին, բայց Նիկոլ Վավաևիչ Փաշինյանը, ի պատասխան Վլադիմիր Պուտինի կոչերի, ասաց. «Ոչ, մենք մինչև վերջ կկռվենք»: Դե, խնդրեմ։ Թեև կարելի էր, էլի եմ ասում, կանգ առնել ավելի շուտ, և այնտեղ տարբերակներ կային, որոնք թույլ էին տալիս ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Շուշի՝ Շուշին պահպանելով Ղարաբաղի կազմում։ Դե, դա արդեն անցած էտապ է:

Սերգեյ Լավրով

Դիտվել է՝ 434056

Մեկնաբանություններ