Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Կրթությունն ու գիտությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն

Կրթությունն ու գիտությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն
24.12.2024 | 16:02

Գեղարքունիքի մարզը հայտնի է արտագնա աշխատանքի մեկնողներով, նույնիսկ խորհրդային տարիներին է այդպես եղել։ Իմ հայրենի գյուղում կար մի շրջան, երբ ուսուցիչները տառապում էին, որպեսզի երեխաներին համոզեն լավ սովորել, քանի որ լավ սովորելը նաև ապահովում է բարեկեցիկ կյանք հետագայում: Թե՛ երեխաների, թե՛ ծնողների մեծ մասը մշտապես օրինակ էին բերում համագյուղացի այն մեծահարուստներին, ովքեր դպրոցում չփայլելով իրենց գիտելիքներով, որոշ դեպքերում ութերորդ դասարանը մի կերպ ավարտելով, հիմա միլիարդատերեր են: Ցավալիորեն, իրենց չսովորելը արդարացնող աշակերտներին ուղղակի քաջալերող ծնողներն այդպես էլ չէին ընդունում, որ հազարից մեկն է դարձել այդ միլիարդատերը, մնացածը մի ողջ սեզոն «Доширак» ուտելով մի երկու կոպեկ հասցնում է տուն, որ ձմռան տակից դուրս գան ու այդ դպրոց գնացող երեխայի հոգսը հոգան: Ու սա ավանդաբար էր:

Ի ուրախություն բոլորիս՝ հիմա փոխվել է մտածելակերպը, հիմա արդեն հակառակն է, ծնողների մեծ մասն իրենց երեխաներին ուղարկում են կրկնուսույցների մոտ, որ ավելի խոր և հիմնավոր գիտելիք ձեռք բերեն, արդեն ԲՈՒՀ-ի համար պարապելը ոչ թե մոդայի համար է, այլ՝ վաղը «հացի տեր» լինելու տրամաբանության մեջ:

Կրթությունը և գիտությունը մեզ համար կենսական նշանակություն ունեն, որքան կրթված՝ այնքան շրջահայաց, ճկուն, որքան շատ գիտնական՝ այնքան ուժեղ, այնքան հզոր:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 7519

Մեկնաբանություններ