Չզարմանաք, եթե հանկարծ պարզվի, որ, այսպես կոչված, «Թրամփի ուղի» նախագիծը, այսինքն, Մեղրիի մոտով անցնող ճանապարհը վերահսկողության հանձնվի հենց ռուսական կողմին։ Ի վերջո, Թրամփը հայտարարեց, որ 43կմ երկարությամբ այդ ճանապարհը լինելու է ԱՄՆ-ի պատասխանատվության գոտում, դրա անվտանգությունը ապահովելու են ԱՄՆ-ն ու Հայաստանը, հնարավոր է նաև՝ համաձայնեցված երրորդ կողմ։
Բանալի բառը այդ երրորդ կողմն է։
Համենայն դեպս, Ռուսաստանը և Իրանը սկզբունքորեն դեմ են ամերիկյան զորքի տեղակայմանը մեր տարածաշրջանում, իսկ Թրամփը օգոստոսի 15-ին Պուտինի հետ առևտուր է անելու։
Չեմ բացառում, որ օգոստոսի 8-ի բեմադրությունը, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ, ընդամենը նախապատրաստություն էր օգոստոսի 15-ի Թրամփ-Պուտին աշխարհաքաղաքական առևտրին։
Նաիրի Հոխիկյան