23.04.2013|
11:58
Ես երիտասարդ քահանա էի, կարելի է ասել նորընծա, ինչպես այն ժամանակ կոչում էին նոր ձեռնադրվածներին: Մի օր, երբ Էջմիածնի գյուղերից մեկն էի գնացել մկրտություն կատարելու, մինչև արարողության սկսվելը, գյուղացիներին մի քանի հարցեր էին հետաքրքրում, որոնց սիրով պատասխանեցի, ինչքան հնարավոր էր: Անշուշտ, հարցերն ավելի վերաբերում էին հոգևոր կյանքին, որը նրանց համար մութ աշխարհ էր, քանի որ կարգերն անաստվածյան էին և նույնիսկ մեզ` հոգևորականներիս արգելված էր մարդկանց բացատրել և սովորեցնել ճշմարիտ հավատը: Ահա այս պայմաններում հանկարծ գյուղացիներից մեկն անկեղծ զարմանքով և, նույնիսկ կարելի է ասել, միամտությամբ ինձ հարցրեց. «Տեր Հայր, ինչո՞ւ մոլլայի հետևից հարյուր հազար հավատացյալներ են գնում, իսկ մեր քահանայի հետևից մի քանիսը, ի՞նչն է պատճառը»: