Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՕԵԿ-ն ու Արամ Մանուկյանը

ՕԵԿ-ն ու Արամ Մանուկյանը
06.11.2012 | 16:13

«ՀԱԿ-ը կհամագործակցի բոլոր ուժերի հետ, բացի ՕԵԿ-ից»: Օրերս այսպիսի տեսակետ էր հայտնել ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ «ՕԵԿ-ը մեր քաղաքական դաշտի խայտառակությունն է»: Նրան հակադարձել է ՕԵԿ անդամ Հովհաննես Մարգարյանը. «Այդ գործիչը չարությամբ կուրացած է ու սրտաճմլիկ ձևով փորձում է մեկ հանրապետականների, մեկ ԲՀԿ-ականների հետ համագործակցել: Խոսքը ոչ թե ՀԱԿ-ի, այլ կոնկրետ Արամ Մանուկյանի մասին է: Ով է նա ընդհանուր առմամբ, ինձ համար դժվար է ասել, ուղղակի կենսագրության մեջ մի դրվագ կա, որ անկախության հռչակագիրն է կարդացել: Բայց դա բավարար պայման չէ, որ այդքան ուշադրություն դարձնենք նրա հայտարարությունների վրա: Ինքը՝ ուր, ՕԵԿ-ը՝ ուր»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ