Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Մենք՝ այստեղ, դու՝ երկնային ճամփեքին

Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ. Մենք՝ այստեղ, դու՝ երկնային ճամփեքին
07.02.2013 | 23:12

Երեք տարի առաջ էր, Հովհաննեսին հանդիպեցի Լևոն Անանյանի աշխատասենյակում: Այն ժամանակ նա խմբագրում էր Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնի «Միհր» ամսագիրը: Դեսպանատան մշակույթի գծով խորհրդականն էր, թարգմանչուհին, Լևոն Անանյանն ու Դավիթ Մուրադյանը: Ի՜նչ լավ, ի՜նչ անհոգ օրեր էին՝ Հովհաննեսն աշխույժ, գյումրեցուն բնորոշ իր հումորով, պայծա՜ռ, ժպտուն դեմքով: Իր այդ հումորով էլ ասաց. «Նկարիր, Հովո ջան, մի օր ես չեմ լինի՝ հուշերիդ գրքում կդնես, իմ մասին էլ մի երկու գեղեցիկ բան կգրես»: Ես տակ չմնացի. «Հլա հարց է, թե ով է շուտ գնալու, նկարը քեզ կուղարկեմ, դու՛ կդնես քո գրքում»: Ո՞վ կմտածեր: …Մեր վերջին հանդիպման մասին չեմ պատմի: Չեմ ուզում, թե չեմ կարող, չգիտեմ, բայց այդ հանդիպումը տխուր էր. Հովհաննեսը նիհարած, գունատ, նկուն: Դժվար, դժվար իր երբեմնի հմայիչ ժպիտը փորձում էր ներսից բելեր-հասցնել դեմքին, չէր ստացվում: «Ուրախ եմ, Հովհաննես, պինդ ես»,-անտեղի հորինեցի ես, ու ինքը հակադարձեց՝ Չարենցին վկայելով. «Ասի թե՝ մարդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմիս ծվատ…»: Չշարունակեց, բայց կարող էր շարունակել՝ Հոգիս տաղերում աննկուն, համառ է… Էհ, Հովհաննես: Գրողի ծոցը կորչի այդ հիվանդություն ասած բանը: Հոգևորականներն ասում են, թե հեռացողի հոգին 40 օր թափառում է նրա մերձավորների միջավայրում, հետո նոր հեռանում երկնային ուղիներ: Ուրեմն, Հովհաննես ջան, այստեղ դեռ կշարունակենք զրուցել քեզ հետ, այստեղ դեռ ջերմորեն կզգանք քո լեցուն ներկայությունը… իսկ հետո մենք՝ այստեղ, դու՝ երկնային ճամփեքին, կշարունակենք մեր կողքին տեսնել քեզ՝ մեր շուրթերին քո քնարերգության տողերը, մեր հիշողություններում քո մտերմիկ, ժպտուն հայացքը:

Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ