-
07.02.2014|
01:09
ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ամենաթեժ քննարկվող հարցը խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած «գազային» հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծն էր։ Չնայած ՀՀԿ-ն տապալեց քվեարկությունը, ընդդիմությանն էլ մեղադրեց «զազրախոսության» մեջ, բայց նույն ՀՀԿ-ից շատերը, եթե ոչ բոլորը, հաստատ դեմ չէին լինի լսել ընդդիմության բարձրացրած հարցերի պատասխանները։
-
05.02.2014|
17:28
Երեկ, երբ ՀՀԿ-ն պատճառաբանում էր, թե ինչու է դեմ «գազային» հանձնաժողովի ստեղծմանը, Գագիկ Մինասյանն ընդդիմությանն առաջարկեց իրենց հուզող հարցերի պատասխանը ստանալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից:
-
05.02.2014|
17:26
Հովիկ Աբրահամյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հերթական անգամ կոչ արեց կոռեկտությունը պահել, քանի որ և՛ պատգամավորը, և՛ նախարարը միմյանց վիրավորում էին:
-
05.02.2014|
16:05
Այսօր ԱԺ մեծամասնությունն ընդառաջ չգնաց չորս խմբակցությունների ներկայացրած «գազային» համաձայնագրի ստեղծման առաջարկին և 58 դեմով մերժեց: Ընդդիմադիրները և այլընտրանքը միասին կողմ ապահովեցին 45 ձայնով:
-
04.02.2014|
17:35
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ամեն մի այցը ԱԺ լրագրողների համար վերածվում է իրադարձության, և նրանք հնարավորինս ամեն ջանք գործադրում են՝ ԲՀԿ ղեկավարից մեկ-երկու խոսք կորզելու համար: Իհարկե, հնչում են կուսակցությանը վերաբերող ավանդական հարցեր, և Գագիկ Ծառուկյանն էլ խոստանում է մնալ ընդմիշտ ԲՀԿ-ի նախագահը:
-
04.02.2014|
17:32
Այսօր ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը կառավարության մեջ բարի պաշտոնյա էր գտել, ի դեմս ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի: Հարց տալուց առաջ պատգամավորը նշեց. «Դուք էլ ինձ պես օպտիմիստ եք ու շատ բարի: Անմիջապես երևում է: Բայց դա աշխատանքում խանգարում է»: Համարյա ֆրունզիկավարի` «У тебя добрые глаза, помоги, друг»:
-
04.02.2014|
16:21
Ազգային ժողովի այս նստաշրջանի սկզբում մի քանի ուշագրավ «նորամուծություններ» եղան: Նախ՝ խորհրդարանում ավելացավ տեսախցիկների թիվը, հետո էլ այսօր պարզվեց, որ պատգամավորների օգնականները չեն կարող շենք մուտք գործել, քանի որ նրանց անցագրերի վրա աշխատակազմի նախկին ղեկավարի ստորագրությունն է: Իրավիճակը, բարեբախտաբար, շտկվեց և ամեն ինչ որակվեց իբր չիմացություն:
-
04.02.2014|
15:16
Այսօր ԱԺ-ն շարունակեց խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած «գազային» հանձնաժողով ստեղծելու հարցը, և ընդդիմադիրները ելույթների սկզբում նախ անդրադարձան ՀՀԿ-ից հնչող այն տեսակետին, թե ինչու նախապես դա իրենց հետ չի քննարկվել: Ռուբեն Հակոբյանը մեծամասնությանը հիշեցրեց երեկվա հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը և նկատեց, որ եթե ՀՀԿ-ն այդպես է մտածում, թող նույն կերպ նաև ինքը վարվի:
-
04.02.2014|
15:13
Այլընտրանքն այսօր ընդդիմությունից ավելի ընդդիմադիր էր և կառավարությանը ոչ մի կերպ չխնայեց, քարը քարին չթողեց:
-
04.02.2014|
00:18
Երեկ ԱԺ-ում հաշվիչ հանձնաժողովի ձևավորման շուրջ առաջացած տարաձայնությունների առաջին մեղավորը ՀՀԿ-ն էր, որը ԱԺ կանոնակարգը չկարողացավ ճիշտ կիրառել։ Հաջորդ սխալն էլ թույլ տվեց ընդդիմությունը, վերստին չկատարելով կանոնակարգով իրեն վերապահված քայլերը՝ ՀՀԿ-ի միահեծան որոշումը վիժեցնելու համար։