Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Ճանապարհ դեպի Երուսաղեմ

Ճանապարհ դեպի Երուսաղեմ
09.05.2013 | 23:01

Լույս ու աղ եղեք

Ես վերջապես հեռացա Երուսաղեմից: Սրբապղծություն է այս նախադասությունը: Իսկ հեռանալը սկսվեց դեռ երեկ, երբ երրորդ ու վերջին անգամ Հարության տաճարում հրաժեշտ տվեցի Հիսուսի գերեզմանին: Դժվար հրաժեշտ, որովհետև այս մի քանի օրը Երուսաղեմում ու համարյա ամենօրյա այցերը Հարության տաճար, ստեղծել է ձգողականության այնպիսի դաշտ, որտեղ գործում են միայն տիեզերական օրենքները: Իսկ այդ օրենքները մարդկանց հասու չեն. կարող ես գնալ ուր ասես, ու, միևնույն է, հայտնվելու ես Հարության տաճարի հազարամյա սալաքարերի վրա: Բացատրությունը, որ դու որոշում ես, Աստված տնօրինում, համարյա մանկական է: Բացատրություն իրականում չկա: Կա Աստված, կաս դու ու կա սպիտակ քաղաք Երուսաղեմը, որ ուր էլ գնաս ու ով էլ լինես, ուղղորդում է քո քայլերը: Չկա նաև միստիկա, կա պարզ ու անքթիթ ճշմարտություն: Եվ, այնուամենայնիվ, այսօր ես հեռացա Երուսաղեմից: Առավոտ վաղ, երբ քաղաքը նոր միայն արթնանում էր: Եվ միայն այս երկար օրավարտին ես հասկացա, որ ընդամենը դեպի Երուսաղեմ ճանապարհին եմ:
Վերստին հատելով Պաղեստինի սահմանը ու վերադառնալով Իսրայել՝ ճանապարհը կամաց-կամաց ազատվելով ավազուտներից ու անապատային օխրայից՝ դարձավ կանաչ, հետո թավշե: Ճանապարհը, որ տանում էր Տիբերիա: Ես հիմա ավելի լավ եմ հասկանում հռոմեացիներին, որ ապստամբություն առ ապստամբություն ավերում էին հրեական քաղաքները ու այդ քաղաքներից վտարում հրեաներին՝ նրանք չէին կարող Հռոմեական կայսրությունից կորցնել այս հատվածը, որտեղ հատվում էին ռազմաստրատեգիական ճանապարհները, իսկ ճանապարհները, ինչպես հայտնի է, այն ժամանակ տանում էին միայն Հռոմ:
Թաբոր լեռը այնքան բարձրադիր է, որ ավտոբուսները չեն բարձրանում, միայն հատուկ երթուղայինները, այն էլ տաս ուղևորով ու նկատելի դանդաղ: Սկզբում փորձեցի հաշվել ոլորանները, հետո թիվը կորցրի ու միայն զգում էի ինչպես է օդը դառնում ավելի ու ավելի սթափ: Պայծառակերպության եկեղեցին: Կարապետ սարկավագը երկար ու հանգամանալից պատմում էր Հիսուսի պայծառակերպության պատմությունը, Պետրոսի, Հակոբոսի ու Հովհաննեսի հետ լեռը բարձրանալու նպատակի, Մովսես ու Եղիա մարգարեների հատնության, մեռյալների ու ողջերի վրա նրա անսահման իշխանության մասին: Բայց Կարապետ սարկավագն էլ չգիտեր, որ իր բոլոր խոսքերը ընդամենը պատմության պատմություն են, իսկ Հիսուսի ներկայությունը անիմաստ է պատմելը: Անիմաստ է բացատրելը, որ ամեն ինչից առաջ մարդ պատասխանում է իր կյանքի ամենաբարդ հարցին՝ ո՞վ է ինքը, ու միայն հետո իմաստ ունի ընտրությունն ու մնացյալ ամեն ինչը: Պայծառակերպության եկեղեցի տանող երկար ճեմուղին անցնում է ձիթենիների ու դափնու ծառերի միջով: Եվ վստահ եղեք, որ հիշողություն ունի ոչ միայն ջուրը, այլև ծառերն են հիշում ամեն ինչ: Ու երբ Հիսուսն ասում էր իր աշակերտներին աշխարհի լույսը և աղը եղեք, ինքն էլ շատ լավ գիտեր, որ նրանք չեն լինելու ոչ լույս, ոչ աղ, նրանք ընդամենը փորձելու են հնարավորինս երկար իրեն ունենալ իրենց կողքին: Եվ հետո, շատ հետո միայն ընդհանրական ինչ անել հարցին փորձելով պատասխանել՝ նորից վերադառնալու են իր հետ ապրած օրերին: Բնական է ու հասկանալի՝ մարդուն Աստծո գործերը հասու ու հասկանալի դառնում են միայն ժամանակի մեջ, եթե ընդհանրապես դառնում են: Թաբոր լեռան պատմությունից հետո է միայն սկսվում բուն Երուսաղեմի պատմությունը, որովհետև Հիսուսի պայծառակերպության, իր աշակերտներին ու մարգարեներին հանդիպեցնելու խորհուրդը մեկն էր՝ ընտրեք ձեր ճանապարհը, ես հեռանալու եմ, դուք մնալու եք: Պայծառակերպության եկեղեցին իրապես սքանչելի կառույց է, պարզ ու տպավորիչ ճարտարապետությամբ, չունի ավելորդ ոչ մի քար, ոչ մի զարդ ու ոչ մի ճնշող ծանրություն: Այս տաճարում, ինչ տրամադրությամբ էլ լինես, քեզ այցելում է լույսը, կյանքի հարատևության զգացումը, իսկ աղ կլինես մարդկանց համար, թե ոչ, արդեն քո ընտրությունն է, քո անձնական պայծառակերպության պահը, լույսը տրված է և տրված է լույսը տեսնելու ու չտեսնելու ընտրությունը:
Թաբոր լեռան ոլորաններով վայրէջքից հետո ճանապարհը տանում է Նազարեթ: Սուրբ Աստվածածնի ավետման և Սուրբ Հովսեփի եկեղեցիները, որ կառուցված են եղել չորրորդ դարում, այսօր զուտ եվրոպական ոճի ու շնչով կառույցներ են: Բարեխիղճ ու խելամիտ եվրոպացիները բոլոր տաճարներում պահպանել են հնի հիմքը ու այդ հիմքի վրա հանգուցել են քսաներորդ դարը: Ստացվել է: Դու քեզ տեսնում ես Մարիամի տանը, մի հարյուր մետր հեռու՝ Հովսեփի տանը: Նազարեթը հին ու նոր քաղաք է, որ ապրում է՝ շահագործելով ճակատագրով իրեն տրված շնորհները ու չմոռանալով հանապազօրյա հացը:
Կանայում, ինչպես վկայում են Ավետարանները, մոր խնդրանքով Հիսուսը ջուրը գինի դարձրեց հարսանիքի ժամանակ: Կանայի Հրաշքի եկեղեցում պահպանվել է այն քարե տակառը, որ, ըստ ավանդության, հարյուր լիտր /այն ժամանակ, իհարկե, լիտր հասկացությունը չկար, բայց կար համարժեք պատկերացումը/ ջուր է տարել: Հիսուսի համար սովորական այս հրաշքի խորհուրդը շատ ավելին է ու գուցե սահմանակցում է նրա մշտական ներկայության գաղափարին: Քրիստոնեության մեջ Եվայի մեղսագործությունից հետո երեք անգամ տասնչորս սերունդ պահանջվեց, որ լույս աշխարհ գար Սուրբ կույս Մարիամը՝ վերացնելու նախամոր մեղսագործության մեղքը: Եվ պիտի Հիսուսը մոր բարեխոսությամբ ջուրը գինի դարձներ՝ տեսանելի ու հասանելի դարձնելու համար նաև մինչ այդ մեղսագործ կնոջ հավասարությունը: Պատահական չէ, որ Ադամը թաղված է Հիսուսի Հարության տաճարում, իսկ Եվան՝ ոչ: Կանացիները այսօր լիուլի Հարսանիքի ու նռան գինի են վաճառում՝ հավատացնելով, որ ամուսնական երջանկութան համար բավարար է միայն գինին:
Օրվա հրաշքներից հետո արդեն սովորական հրաշք է դառնում Տիբերիական ծովը, որ իրականում քաղցրահամ ջրով լճակ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Տիբերիա
Հ.Գ.-Տիբերիա հասանք Գոլանի բարձունքների եզրով: Մյուս կողմում Սիրիան է: Ինչքան աշխարհը փոքրացել է:

Դիտվել է՝ 2937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ƒÂ¨Ã‚Â�›è„®æ¥¼/1337927063">Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½ï¿½/1455261813">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը