Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսի «ողորմածության» հույսին

Ռուսի «ողորմածության» հույսին
10.07.2013 | 18:09

«Ռուսաստանին պիտի ասել, որ այդ «ոխերիմ» բարեկամությունն այնքան էլ բարեկամություն չէ»,-irates.am-ի հետ զրույցումանդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը և զուգահեռներ անցկացրեց 1920-ականների ու այսօրվա միջև, եզրակացնելով, թե իրավիճակը բավականին նման է: «1919-ին անգլիացիները մեզ օգնեցին օրինական ճանապարհով հանրապետությանը «կցել» Նախիջևանը, Արցախը, այսօրվա Լոռին, Ջավախքն էլ ճանաչել վիճելի տարածք: Ռուսները վերադարձան իրենց կարմիր բանակով, բոլշևիկներով ու ի՞նչ արեցին: Կարսը տվեցին թուրքին, Նախիջևանը հրամցրին ադրբեջանի թուրքին, Արցախը մտցվեց Ադրբեջանի կազմ, Ջավախքն էլ Վրաստանի կազմ: Ահա այսպես է Ռուսաստանը մեզ հետ բարեկամություն անում, որի «ողորմածության» «պատիվն» ունենք ամեն անգամ»,-նկատեց քաղաքագետը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2054

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ