Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվրոպակա՞ն, թե՞ հայկական չափորոշիչ

Եվրոպակա՞ն, թե՞  հայկական չափորոշիչ
30.07.2013 | 00:06

Երևանում աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքները, քաղաքապետարանի իրազեկմամբ, իրականացնում են մասնագիտացված 12 ընկերությունների 1600 աշխատակիցներ` 408 միավոր հատուկ նշանակությամբ մեքենասարքավորումներով: Քիչ է, թե շատ, այլ հարց է: Օրերս պարզվեց, որ քաղաքապետարանը հետաքրքիր սկզբունքով է ընտրում այդ ընկերությունները: Իհարկե` մրցույթի անվան տակ:
Թերևս, այլևս չարժե քաղաքապետարանի անցկացրած որևէ «տենդերի» արդյունքներից անակնկալի գալ` հաշվի առնելով ուղեվարձի թանկացման համատեքստում բացահայտված գծատերերի ինքնությունը: Բայց գոնե մեծ-մեծ չխոսեն: Դեռ նախորդ տարի Տարոն Մարգարյանը վստահեցնում էր, որ 2013-ի կեսերից մայրաքաղաքում աղբահանությունը կիրականացվի եվրոպական «ամենաժամանակակից» չափանիշներով: Թե քաղաքապետարանում ինչ են հասկանում «ամենաժամանակակից» ասելով, հարց է, բայց որ եղածը անգամ «հայկական» չափանիշներին չի համապատասխանում, ակնհայտ է:
Արաբկիր համայնքի մի խումբ բնակիչներ «Իրատես de facto»-ին բողոքեցին, որ աղբահանությունն իրենց շրջանում շատ վատ է իրականացվում: Ավելին, ըստ նրանց, այն ընկերությունը, որը «եվրոպական» մրցույթում շահել է Արաբկիրում աղբահանություն իրականացնելու «տենդերը», ամենևին էլ չի համապատասխանում նշված չափորոշիչներին: Մրցույթում հայտնի ճանապարհով հաղթած ընկերությունը չունի համապատասխան թվով մեքենաներ և աշխատողներ, այդ պատճառով էլ ժամանակին և պատշաճ աղբահանություն չի իրականացնում:
Մնում է հարց ուղղել եվրոպական չափանիշներին տուրք տվող պաշտոնյաներին` այդ ի՞նչ չափորոշիչներով եք ընտրություն անում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ