Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պարզ կդառնան համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները

Պարզ կդառնան համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները
25.10.2013 | 15:46

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-17:00, «Գեղագիտության ազգային կենտրոն» մանկական ստեղծագործության թանգարանում (մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13) տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության խաղերի ցուցահանդեսը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը:

Առաջնության խաղերի ցուցահանդեսին մասնակցում են 25 խաղ (համեմատության համար՝ նախորդ տարի եզրափակիչ փուլում մասնակցում էին 19 խաղ): Մասնակիցների թվում են թե՛ սկսնակ ընկերություններ, թե՛ պատանիներ ինչպես Հայաստանի բնակիչներ, այնպես էլ՝ սփյուռքահայեր: Եզրափակիչ փուլ անցած նախագծերին կարող եք ծանոթանալ առցանց:

«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Առաջնության մրցանակային ֆոնդը 1700000 դրամ է: Մրցանակաբաշխությունն անց է կացվելու 9 անվանակարգերով` «Լավագույնխաղ», «Լավագույնբջջայինխաղ», «Լավագույն Game Play», «Նորարարություն», «Լավագույնդիզայն», «Լավագույնկերպար», «Լավագույն 3D լուծում», «Պատանիներիառաջնություն-Junior»: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ և խաղալ առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքները, ինչպես նաև քվեարկել սիրելի խաղի օգտին: Այցելուների կողմից ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Ժողովրդականմրցանակ»:

Դիտվել է՝ 3011

Մեկնաբանություններ