«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Հռոմի պապը մայիսին կլինի Ավետյաց երկրում

Հռոմի պապը մայիսին կլինի Ավետյաց երկրում
07.01.2014 | 14:16

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը մայիսի վերջին պատրաստվում է պաշտոնական այց կատարել Իսրայել, Հորդանան գետի արևմտյան ափ և Հորդանանի թագավորություն: Ավետյաց երկիր այցելության նպատակն է նշանավորել Երուսաղեմում Հռոմի Պապ Պողոս 6-րդի և ուղղափառների հոգևոր առաջնորդ, տիեզերական պատրիարք Աթենգորի հանդիպման 50-ամյակը:

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ