«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Երբ ոմանք դառնում են ավելի հավասար

Երբ ոմանք դառնում են ավելի հավասար
04.02.2014 | 17:35

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ամեն մի այցը ԱԺ լրագրողների համար վերածվում է իրադարձության, և նրանք հնարավորինս ամեն ջանք գործադրում են՝ ԲՀԿ ղեկավարից մեկ-երկու խոսք կորզելու համար: Իհարկե, հնչում են կուսակցությանը վերաբերող ավանդական հարցեր, և Գագիկ Ծառուկյանն էլ խոստանում է մնալ ընդմիշտ ԲՀԿ-ի նախագահը: Թե ինչու, ինչ պատճառաբանությամբ են հարգելի համարվում Գագիկ Ծառուկյանի բացակայությունները, ինչու պետք է նա տարիներ շարունակ, դեպքից-դեպք, այցելելով ԱԺ, շարունակի մնալ ԱԺ պատգամավոր՝ չի տրվում որևէ համոզիչ բացատրություն (այդ առթիվ եթե ԱԺ ղեկավարությունը երբևէ արել է որևէ հայտարարություն, հայցում ենք թե՛ Գագիկ Ծառուկյանի, թե՛ ԱԺ ղեկավարության ներողամտությունը վատ հիշողության համար-Թ.Հ.): Չենք հիշում նաև, որ Գագիկ Ծառուկյանն՝ ինքը, երբևէ ներկայացրած լինի որևէ փաստարկ, թե ինչու է ԱԺ գալիս հազվադեպ, երբ իր պարտականությունների մեջ է մտնում նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին մասնակցելը: Նույն կերպ շատերի տարակուսանքն է հարուցել, թե ինչու հինգ ամսով ԱՄՆ ուսումնառության մեկնած Զարուհի Փոստանջյանը պետք է այն համատեղի ԱԺ պատգամավորի գործունեության հետ:

Եվ քանի որ Գագիկ Ծառուկյանն, ըստ parliament. am կայքի, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, շատ ցանկալի կլիներ իմանալը, թե ինչն է նրան ստիպել հայտնվել հենց նշյալ հանձնաժողովում, և այդ հանձնաժողովում էլ հանրային կարևորություն ներկայացնող ինչ աշխատանքներ է կատարել:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ.- Կողմնակալ չլինելու համար նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ԱԺ նիստերից բացակայելու հարցում գուցե ռեկորդային թիվ է սահմանել, բայց ԱԺ-ն արհամարհելու և արտոնյալ կարգավիճակ ունենալու առումով միակ օլիգարխ պատգամավորը չէ: Եվ ԱԺ-ի համար անցանկալի լրագրողներին վիրավորող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արժե, որ մտածի անհարգելի բացակայող ԱԺ պատգամավորների դեմն առնելու մասին: Եթե, իհարկե, խնամիական և օլիգարխիկ կապերն այդքան զորեղ ներգործություն չունեն, և հարկ եղած դեպքում, «ջրի երես» դուրս չեն գա Հովիկ Աբրահամյանի գործունեության՝ հանրությանը մինչ այժմ անհայտ դրվագներ:

Դիտվել է՝ 2354

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ