Մոսկվան Կիևին առաջարկում է առանց նախապայմանների մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները: Այս մասին կեսգիշերն անց հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ առաջարկել ենք քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու ուղղությամբ։ Երբեք չենք հրաժարվել ՈՒկրաինայի հետ բանակցություններից։ Հիշեցնում եմ՝ 2022-ին մե՛նք չենք դադարեցրել բանակցությունները»,- ընդգծել է Պուտինը։               
 

Հիմա էլ ընդդիմությո՞ւնն է գիշերը որոշումներ կայացնում

Հիմա էլ ընդդիմությո՞ւնն է գիշերը որոշումներ կայացնում
13.05.2014 | 16:06

«Ես չգիտեմ գիշերը Ձեզ մոտ ինչ է փոխվել: Դուք ձեզ հարց տվեք, եթե հիմա դեմ քվեարկեք ինչի է սա բերելու հասարակության մեջ»,- այս հարցադրումն ուղղեց ընդդիմադիրներին Հակոբ Հակոբյանը, երբ քվեարկության էր դրվում կառավարության ներկայացրած կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի փոփոխված տարբերակը: Մինչ այդ՝ վարման կարգով խոսեցին ընդդիմադիրները և պարզվեց, որ ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն դրական քայլ, առաջընթաց տեսել են, բայց դա նրանց չի բավարարում, դրա համար «ձեռնպահ» են քվեարկելու: ՀԱԿ-ը, ավելի ստույգ՝ Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք «դեմ» են, սակայն Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ «ձեռնպահ» է քվեարկում, միաժամանակ ընդգծելով, որ եթե հիմա մեկ քայլ առաջ ենք գնալու, սեպտեմբերին երկու քայլ հետ կգնանք:

«Ժառանգությունը» ևս «դեմ» քվեարկեց: Ընդդիմադիրներին հերթական անգամ փորձեցին ուղղորդել ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը և Հակոբ Հակոբյանը: «Ինձ համար ակնհայտ է դառնում նորից ինչքան վատ, այնքան լավ գաղափարախոսությունը: Կառավարության որդեգրած քաղաքականությունն այս հարցում շատ հստակ է: ա. պետբյուջեն 21 մլրդ դրամ ներդրում է կատարում այս գործընթացի վրա, բ.հիմնականում դադարեցվում է տույժ-տուգանքների կիրառումը գործատուների վրա, գ. պարտադիրը վերածվում է կամավորի և ժամանակ է տրվում օրենքի մշակելու համար: Ի՞նչին են դեմ կամ ձեռնպահ: Ինձ համար խիստ անհասկանալի է»,- նշեց Այվազյանը: Իսկ Հակոբ Հակոբյանը քառյակին դիմեց. «Ես չեմ հասկանում, դուք քառյակով ինչի՞ համար եք պայքարում: Պայքարում եք, որ մենք հասարակության հետ հաշտ, խաղաղ ճանապարհով գնա՞նք, թե՞ որ այդ ճանապարհի խոչընդոտներն ավելի շատացնեք: Էրեկ ձեր մոտեցումը շատ ավելի ճիշտ էր»: Այդ դիտարկումը դուր չեկավ հատկապես դաշնակցականներին և Աղվան Վարդանյանն արձագանքեց. «ՍԴ որոշումը մեզ համար շատ պարզ է, պարտադիր բաղադրիչն այսօր գոյություն չունի: Ամեն ինչ կախված է մեր քաղաքացիների կամաարտահայտությունից: Սա մեկ, երկրորդը. դուք մեզ հարցեր մի տվեք… «Ձեռնպահ» քվեարկելով մենք ընդամենն օգնում ենք ձեզ: Դուք մտածեք: Նախկինում, որ այս ամենը համառորեն անում էինք ամիսներ շարունակ, չէիք ուզում ընդդիմությանը լսել, ասում էիք մենք միակ ճիշտն ենք, ի՞նչ էիք անում…Հաջողություն ձեզ»:
Արդյունքում 68 կողմ, 36 ձեռնպահ, 12 դեմ ձայների հարաբերակցությամբ օրենքն ընդունվեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ