Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Նիկոլ Փաշինյան. Նոյեմբերի 1-ին ԱԺ ազատ կարձակվի

Նիկոլ Փաշինյան. Նոյեմբերի 1-ին ԱԺ ազատ կարձակվի
28.10.2018 | 15:23

Նոյեմբերի 1-ին Աժ-ն ազատ կարձակվի` ասել է վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը, չբացառելով, որ չորեքշաբթի օրը կարող է չընտրվելու նախապայմանով կրկին առաջադրվել որպես վարչապետի թեկնածու: Դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ եկող շաբաթ ԱԺ երկրորդ անգամ չընտրի նոր վարչապետ։


«Մենք կունենանք արձակված խորհրդարան, թե ինչ սցենարով մի քանի օր է մնացել, կտեսնենք։ Նիստը պետք է լինի նոյեմբերի 1-ին և ես չեմ բացառում, որ կառաջադրվեմ ուղղակի ես նախորդ քննարկման ժամանակ չհասցրեցի ասել այն ամենը, ինչ-որ կցանկանայի ասել, - նշեց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ