Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Փա­շի­ն­յա­նը ո­րո­շա­կի բա­ցա­հայ­տում­նե­րից հե­տո ի՞նչ հետևու­թ­յուն­ներ կա­նի Ա­մուլ­սա­րի առն­չու­թ­յամբ

Փա­շի­ն­յա­նը ո­րո­շա­կի բա­ցա­հայ­տում­նե­րից հե­տո ի՞նչ հետևու­թ­յուն­ներ կա­նի Ա­մուլ­սա­րի առն­չու­թ­յամբ
06.09.2019 | 01:55
Չգի­տեմ` որևէ մեկն ու­շադ­րու­թյուն դարձ­րե՞լ է, թե Ա­մուլ­սա­րի հետ կապ­ված ի­րա­վի­ճա­կի առն­չու­թյամբ ՀՀ վար­չա­պե­տի մոտ 19.08.2019 թ. խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում Նի­կոլ Փա­շի­նյանն ինչ հար­ցեր է տվել խոր­հր­դակ­ցու­թյան մաս­նա­կից­նե­րին և ինչ պա­տաս­խան­ներ է ստա­ցել: Այդ պա­տաս­խան­նե­րի մի մա­սի խոր­քում բնու­թյան և Հա­յաս­տա­նի նկատ­մամբ հան­ցա­գոր­ծու­թյու­նը կոծ­կե­լու փորձն է, ո­րը վեր­լու­ծա­բար ներ­կա­յաց­նե­լու հա­մար կա­րիք կլի­նի մի քա­նի հրա­պա­րա­կում­նե­րի: Այժմ այդ ա­մե­նին չեմ անդ­րա­դառ­նա, ըն­դա­մե­նը կմեջ­բե­րեմ հի­շյալ խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հար­ցե­րից մե­կին ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Հայկ Գրի­գո­րյա­նի պա­տաս­խա­նը.
Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյան. «Ես հետևե­ցի նաև մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րին, բայց ևս մեկ ան­գամ ճշ­տե­լու հա­մար ու­զում եմ հաս­կա­նալ՝ քրեա­կան գոր­ծը հա­րու­ցե­լուց հե­տո քնն­չա­կան խում­բը, ճի՞շտ եմ հաս­կա­նում, որ հա­վա­քել է դաշ­տում ե­ղած ամ­բողջ ին­ֆոր­մա­ցիան բաց աղ­բյուր­նե­րից, այ­սինքն՝ դեմ, կողմ, բաց նա­մակ­ներ և այլն: Այդ ա­մեն ին­չը հա­վաք­վե՞լ է քրեա­կան գոր­ծում, մինչ այդ ե­ղած փաս­տարկ­նե­րը քրեա­կան գոր­ծի նյո՞ւթ են դար­ձել, և ամ­բող­ջը դար­ձե՞լ է քն­նու­թյան ա­ռար­կա»։
Ակն­հայտ է, որ Փա­շի­նյա­նը շատ ճիշտ ու տե­ղին հարց է տվել, ո­րին քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հը պետք է տար հետևյալ պա­տաս­խան­նե­րից մեկ­նու­մե­կը, ո­րը որ կհա­մա­պա­տաս­խա­ներ ի­րա­կա­նու­թյա­նը` «Ա­յո», «Ոչ», «Մա­սամբ»: Այս պա­տաս­խան­նե­րից մեկ­նու­մե­կը տա­լու փո­խա­րեն, քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վա­րը նա­խընտ­րել է տվյալ հար­ցին պա­տաս­խա­նե­լուց խու­սա­նա­վել, տալ բո­լո­րո­վին այլ պա­տաս­խան, ո­րը վար­չա­պե­տի հար­ցի պա­տաս­խա­նը չէ.
«Պա­րոն վար­չա­պետ, քրեա­կան գոր­ծը հա­րու­ցե­լուց հե­տո ո­լոր­տի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րը՝ հա­մալ­սա­րան­նե­րի, ա­կա­դե­միա­յի և ո­լոր­տում հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող այլ մաս­նա­գետ­ներ, բո­լո­րը ներգ­րավ­վել են որ­պես փոր­ձա­գետ­ներ: Ա­պա փոր­ձաքն­նու­թյու­նը հանձ­նա­րար­վել է «Ազ­գա­յին բյու­րո» ՊՈԱԿ-ին, ո­րից հե­տո, երբ ար­դեն քն­նար­կում­նե­րը թե­ժա­ցան, երբ մենք հաս­կա­ցանք, որ «Գոլ­դե­րի» եզ­րա­կա­ցու­թյա­նը պետք է ար­ձա­գան­քի ևս մեկ հե­ղի­նա­կա­վոր մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն, նոր մենք հանձ­նա­րա­րե­ցինք մի­ջազ­գա­յին փոր­ձա­գետ­նե­րին փոր­ձաքն­նու­թյան կա­տա­րու­մը: Իսկ մինչ այդ՝ ո­լոր­տի բո­լոր ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րը ներգ­րավ­ված են ե­ղել»:
Կար­ծում ենք, պարզ է նաև, թե քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գահն ին­չու չի պա­տաս­խա­նել Փա­շի­նյա­նի հար­ցին: Ե­թե տար «Ոչ» կամ «Մա­սամբ» պա­տաս­խա­նը, կս­տաց­վեր, որ քն­նու­թյու­նը թե­րի է ի­րա­կա­նաց­վել, իսկ ե­թե պա­տաս­խա­ներ «Ա­յո», դա պա­տաս­խա­նատ­վու­թյուն են­թադ­րող կլի­ներ, ո­րով­հետև հե­տա­գա­յում Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման պատ­ճա­ռով է­կո­լո­գիա­կան (և ոչ միայն) ա­ղե­տի դեպ­քում հարց կա­ռա­ջա­նար, որ ե­թե քնն­չա­կան կո­մի­տեն իս­կա­պես հա­վա­քել է դաշ­տում ե­ղած ամ­բողջ տե­ղե­կատ­վու­թյու­նը բաց աղ­բյուր­նե­րից, այդ թվում նաև՝ Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման դեմ, բաց նա­մակ­ներ և այլն, այդ ա­մե­նը, ին­չը հա­վա­քել է քրեա­կան գոր­ծում, մինչ այդ ե­ղած փաս­տարկ­նե­րը քրեա­կան գոր­ծի նյութ են դար­ձել, և ամ­բող­ջը դարձ­րել է քն­նու­թյան ա­ռար­կա, ա­պա ինչ­պե՞ս է վար­վել այն­պես, ինչ­պես վար­վում է հի­մա, այ­սինքն, ըստ էու­թյան, ան­տե­սե­լով դրանք, ինչ­պե՞ս են քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հը և քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար Յու­րա Ի­վա­նյա­նը վե­րոն­շյալ խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում վար­չա­պե­տին տվել այն պա­տաս­խան­նե­րը, ո­րոնք տվել են:
Բա­ցի նրա­նից, որ Հայկ Գրի­գո­րյա­նը չի պա­տաս­խա­նել վար­չա­պե­տի հար­ցին, իսկ Փա­շի­նյանն էլ դա չի նկա­տել կամ չն­կա­տե­լու է տվել, դեռ մեծ հարց է, թե քրեա­կան գոր­ծը հա­րու­ցե­լուց հե­տո ո­լոր­տի ա­ռա­ջա­տար մաս­նա­գետ­նե­րը՝ հա­մալ­սա­րան­նե­րի, ա­կա­դե­միա­յի և ո­լոր­տում հե­ղի­նա­կու­թյուն վա­յե­լող այլ մաս­նա­գետ­ներ, բո­լո­րը ներգ­րավ­վե՞լ են որ­պես փոր­ձա­գետ­ներ: Են­թադ­րենք, թե նույ­նիսկ ներգ­րավ­վել են որ­պես փոր­ձա­գետ կամ թե­կուզ որ­պես վկա, բայց դա ար­վել է զուտ ձևա­կա­նո­րեն, քն­նու­թյան բազ­մա­կող­մա­նիու­թյան և օ­բյեկ­տի­վու­թյան երևու­թա­կա­նու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար, քա­նի որ մի շարք փոր­ձա­գետ­նե­րի, վկա­նե­րի (ՀՀ գի­տու­թյուն­նե­րի ազ­գա­յին ա­կա­դե­միա­յի Է­կո­լո­գա­նոոս­ֆե­րա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն, երկ­րա­բա­նա­հան­քա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Ար­մեն Սա­ղա­թե­լյա­նի, ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալ­բան­դյա­նի ան­վան քի­միա­կան ֆի­զի­կա­յի ինս­տի­տու­տի տնօ­րեն Սեյ­րան Մի­նա­սյա­նի, ԵՊՀ աշ­խար­հագ­րու­թյան և երկ­րա­բա­նու­թյան ֆա­կուլ­տե­տի ռե­գիո­նալ երկ­րա­բա­նու­թյան, պետ­րո­լո­գիա­յի և օգ­տա­կար հա­նա­ծո­նե­րի հան­քա­վայ­րե­րի ամ­բիո­նի վա­րիչ, երկ­րա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Շա­հեն Խա­չատ­րյա­նի, է­կո­լոգ-ի­րա­վա­բան, «Հա­յաս­տա­նի ան­տառ­ներ» ՀԿ-ի տնօ­րեն Նա­զե­լի Վար­դա­նյա­նի, Բնու­թյան հա­մաշ­խար­հա­յին հիմ­նադ­րա­մի (WWF) հա­յաս­տա­նյան մաս­նա­ճյու­ղի տնօ­րեն Կա­րեն Ման­վե­լյա­նի և բազ­մա­թիվ այ­լոց) ներ­կա­յաց­րած վտանգ­նե­րը, ո­րոնք սպա­սե­լի են հան­քի շա­հա­գործ­ման դեպ­քում, նրանց եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը, բե­րած փաս­տարկ­ներն Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման դեմ ի­րա­կա­նում, դա­տե­լով հի­շյալ խոր­հր­դակ­ցու­թյան ըն­թաց­քում վար­չա­պե­տին տր­ված պա­տաս­խան­նե­րից, ըստ էու­թյան, հաշ­վի չեն առն­վել:
Հի­մա անդ­րա­դառ­նանք Ա­մուլ­սա­րի գոր­ծով ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար Յու­րա Ի­վա­նյա­նի և ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար, Ա­րա­յիկ Գրի­գո­րյա­նի (Ավ­շա­րի Ա­րա­յիկ) եղ­բայր Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի հո­րեղ­բոր տղա­ներ լի­նե­լու վե­րա­բե­րյալ լրագ­րո­ղա­կան հե­տաքն­նու­թյամբ վեր­ջերս կա­տար­ված շատ կարևոր բա­ցա­հայտ­մա­նը, ո­րն «Ա­մուլ­սա­րի գոր­ծով քն­նիչ Յու­րա Ի­վա­նյա­նը և նախ­կին բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րը ազ­գակ­ցա­կան կապ ու­նեն» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծով հրա­պա­րա­կել infocom.am կայ­քը:
Ըն­դգ­ծենք, որ Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նը հենց այն պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան է, ո­րը 2016 թ. ապ­րի­լի 29-ին, այ­սինքն` նույն օրն ևեթ, ա­ռանց գո­նե մեկ օր մտա­ծե­լու, մտո­րե­լու, հապշ­տապ հաս­տա­տել է «ԳԵՈ­ԹԻՄ» ՓԲԸ-ի (այժմ` «Լի­դիան Ար­մե­նիա» ՓԲԸ) ներ­կա­յաց­րած «Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցիտ­նե­րի հան­քա­վայ­րի հան­քար­դյու­նա­հան­ման հա­մա­լի­րի փո­փոխ­ված նա­խագ­ծի շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման հաշ­վետ­վու­թյուն» փաս­տաթղ­թի վե­րա­բե­րյալ իր ղե­կա­վա­րած նա­խա­րա­րու­թյան «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նա­կան կենտ­րոն» ՊՈԱԿ-ի տված շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նու­թյան 29.04.2019 թ. թիվ ԲՓ-35 եզ­րա­կա­ցու­թյու­նը (Պե­տա­կան փոր­ձաքն­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն):
Կար­ծում ենք, հաս­կա­նա­լի է, որ Ա­մուլ­սա­րի խնդ­րի ցան­կա­ցած հան­գու­ցա­լուծ­ման (թե հան­քա­վայ­րի շա­հա­գոր­ծու­մը թույ­լատ­րե­լու, թե ար­գե­լե­լու) դեպ­քում, ուշ թե շուտ, ա­ռա­ջա­նա­լու է հի­շյալ եզ­րա­կա­ցու­թյու­նը տված փոր­ձա­գետ Ա. Մի­նա­սյա­նի, նույն եզ­րա­կա­ցու­թյու­նը ստո­րագ­րած հի­շյալ ՊՈԱԿ-ի այն ժա­մա­նակ­վա տնօ­րեն Վ. Սա­հա­կյա­նի, ՇՄԱԳ-ի տվյալ եզ­րա­կա­ցու­թյու­նը որ­պես ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րար հաս­տա­տած Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի պա­տաս­խա­նատ­վու­թյան հար­ցը: Ա­ռա­ջին դեպ­քում` Ա­մուլ­սա­րի հան­քի շա­հա­գործ­ման ա­ղե­տա­լի հետևանք­նե­րի, իսկ երկ­րորդ դեպ­քում` շր­ջա­կա մի­ջա­վայ­րի աղ­տոտ­ման կամ նույ­նիսկ թու­նա­վոր­ման վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը դի­տա­վո­րու­թյամբ թաքց­նե­լու, ի­րա­կա­նու­թյու­նը չար­տա­հայ­տող եզ­րա­կա­ցու­թյուն տա­լու, այն ստո­րագ­րե­լու, հաս­տա­տե­լու, թե­կուզ պաշ­տո­նեա­կան ան­փու­թու­թյան կամ ար­դեն իսկ կա­տար­ված ծախ­սե­րի, պատ­ճառ­ված վնա­սի հա­մար:
Հի­շեց­նենք, որ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի ՀԿԳ քն­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյու­նում 2018 թ. հու­լի­սին քրեա­կան գոր­ծը հա­րուց­վել է ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից շր­ջա­կա մի­ջա­վայ­րի աղ­տոտ­ման մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը դի­տա­վո­րու­թյամբ թաքց­նե­լու ա­ռերևույթ դեպ­քի առ­թիվ։ Նույն կո­մի­տեի կայ­քում հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, «նյու­թե­րի նա­խա­պատ­րաստ­ման ըն­թաց­քում տվյալ­ներ են ձեռք բեր­վել առ այն, որ ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նա­տար ան­ձինք, տե­ղե­կաց­ված լի­նե­լով նշ­ված հա­մա­լի­րի շա­հա­գործ­ման դեպ­քում շր­ջա­կա մի­ջա­վայ­րի քի­միա­կան աղ­տոտ­ման վտան­գա­վոր ռիս­կե­րի մա­սին, բնակ­չու­թյու­նից դի­տա­վո­րու­թյամբ թաքց­րել են մարդ­կանց կյան­քի և ա­ռող­ջու­թյան հա­մար վտան­գա­վոր քի­միա­կան նյու­թե­րով շր­ջա­կա մի­ջա­վայ­րի աղ­տոտ­ման վե­րա­բե­րյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը»:
«Ինչ­պես տես­նում ենք, և՛ Սե­րյո­ժա Ի­վա­նի Գրի­գո­րյա­նի (Յու­րա Ի­վա­նյա­նի հայ­րը), և՛ Թե­մուր Ի­վա­նի Գրի­գո­րյա­նի (Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի հայ­րը) հայ­րը նույն անձն է՝ Ի­վան Գրի­գո­րյա­նը,- նշ­ված է Ար­փի Ա­վե­տի­սյա­նի և Սևակ Մա­մյա­նի հե­ղի­նա­կու­թյամբ Infocom.am-ի հրա­պա­րա­կած հե­տաքն­նու­թյան եզ­րա­փա­կիչ մա­սում:- Հետևա­բար, Ա­րա­մա­յիս Թե­մու­րի Գրի­գո­րյա­նը և Յու­րա Սե­րյո­ժա­յի Ի­վա­նյա­նը (Գրի­գո­րյա­նը) հո­րեղ­բոր տղա­ներ են:
Միա­ժա­մա­նակ, Յու­րա Ի­վա­նյա­նի (Գրի­գո­րյան) քույ­րը՝ Ոս­կե­հատ Գրի­գո­րյա­նը, աշ­խա­տում է շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյու­նում՝ որ­պես կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան և կեն­սաանվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի պետ:
Ընդ ո­րում, Ոս­կե­հատ Գրի­գո­րյա­նի` նախ­կի­նում բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում աշ­խա­տե­լու վկա­յու­թյուն­ներ կան դեռևս 2014 թվա­կա­նից, երբ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րը Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյանն էր:
Քա­նի որ ար­դեն նշել էինք Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի և Յու­րա Ի­վա­նյա­նի (Գրի­գո­րյա­նի) հո­րեղ­բոր տղա­ներ լի­նե­լու փաս­տը, ստաց­վում է, որ Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նը նաև Ոս­կե­հատ Գրի­գո­րյա­նի հո­րեղ­բոր տղան է:
Infocom-ն այս հե­տաքն­նու­թյան մի­ջո­ցով փոր­ձեց ցույց տալ Ա­մուլ­սա­րի քրեա­կան գոր­ծով քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար Յու­րա Ի­վա­նյա­նի (Գրի­գո­րյան) և 2016-ին Ա­մուլ­սա­րի նա­խագ­ծի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը հաս­տա­տած բնա­պահ­պա­նու­թյան նախ­կին նա­խա­րար Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի ազ­գակ­ցա­կան կա­պը: Այս փաս­տե­րի՝ Ա­մուլ­սա­րի գոր­ծի քն­նու­թյան օ­բյեկ­տի­վու­թյան վրա ազ­դե­ցու­թյան եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րը թող­նում ենք ձեզ»:
Կար­ծում ենք, բո­լո­րի հա­մար այդ եզ­րա­կա­ցու­թյու­նը մեկն է` Ա­մուլ­սա­րի առն­չու­թյամբ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեում քնն­վող քրեա­կան գոր­ծի քն­նու­թյունն այս պա­րա­գա­յում չէր կա­րող օ­բյեկ­տիվ լի­նել և օ­բյեկ­տիվ չէ: Ա­վե­լին. ա­ռաջ է գա­լիս հի­շյալ քր. գոր­ծի նա­խաքն­նու­թյան ել­քով շա­հագր­գիռ Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի հետ սերտ ազ­գակ­ցա­կան, ա­րյու­նակ­ցա­կան կա­պի պայ­ման­նե­րում քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վա­րու­մից շա­հե­րի բախ­ման հիմ­քով չհ­րա­ժար­ված Յու­րա Ի­վա­նյա­նի, թերևս նաև` նրան քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար նշա­նա­կած ՀՀ քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար Հայկ Գրի­գո­րյա­նի պաշ­տո­նան­կու­թյան հար­ցը: Ով ով, բայց ես չեմ կա­րող հա­վա­տալ ու չեմ հա­վա­տում, թե նա չգի­տեր Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի և Յու­րա Ի­վա­նյա­նի` հո­րեղ­բոր տղա­ներ լի­նե­լու մա­սին: Ին­չո՞ւ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեում քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վա­րու­մը հենց Յու­րա Ի­վա­նյա­նին հանձ­նա­րար­վեց, վս­տահ­վեց, և ոչ թե քնն­չա­կան կո­մի­տեի ՀԿԳ քն­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյան մեկ այլ քն­նի­չի:
Վե­րոն­շյա­լի ա­ռու­մով ի­մաս­տա­զուրկ է դառ­նում infocom.am կայ­քի հի­շյալ հրա­պա­րակ­ման առն­չու­թյամբ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի 29.08.2019 թ. պար­զա­բան­մամբ հան­րու­թյա­նը հրամց­վող այն «կրու­տի­տը», թե տվյալ «քրեա­կան գոր­ծը քնն­վել է Յու­րա Ի­վա­նյա­նի վա­րույ­թում՝ ոչ թե հաշ­վի առ­նե­լով ինչ-որ ազ­գակ­ցա­կան կա­պեր, այլ քնն­չա­կան կո­մի­տեի ՀԿԳ քն­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյու­նում քնն­վում են հա­սա­րա­կա­կան մեծ հն­չե­ղու­թյուն ու­նե­ցող մե­ծա­ծա­վալ, ա­ռանձ­նա­կի բար­դու­թյուն ու­նե­ցող քրեա­կան գոր­ծե­րը, իսկ կո­ռուպ­ցիոն բնույ­թի գոր­ծե­րը՝ ՀԿԳ քն­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյան կո­ռուպ­ցիոն սե­փա­կա­նու­թյան դեմ ուղղ­ված հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի և կի­բեռ­հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի քն­նու­թյան վար­չու­թյան վա­րույ­թում»: Շատ լավ, այդ դեպ­քում հաշ­վի առ­նե­լով Յու­րա Ի­վա­նյա­նի և Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նի ազ­գակ­ցա­կան կա­պը, քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վա­րու­մը թող հանձ­նա­րար­վեր ՀԿԳ քն­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյան մեկ այլ քն­նի­չի, պաշ­տո­նյա­յի, ծայ­րա­հեղ դեպ­քում հի­շյալ քրեա­կան գոր­ծի քն­նու­թյու­նը թող փո­խանց­վեր ՀՀ ԱԱԾ-ին:
«Կրու­տիտ­նե­րի ժան­րից» է նաև ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի վե­րոն­շյալ պար­զա­բան­ման մեջ նշ­ված այն նկա­տա­ռու­մը, որ «Քնն­չա­կան կո­մի­տեն որևէ գոր­ծով, այդ թվում՝ նաև Ա­մուլ­սա­րի գոր­ծով, դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն չի կա­րող տալ, կամ ինչ­պես նշ­ված է հի­շյալ նյու­թում, չի կա­րող հաս­տա­տել դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն, քա­նի որ կո­մի­տեն, ՀՀ օ­րեն­սդ­րու­թյամբ սահ­ման­ված կար­գով, ի­րա­կա­նաց­նում է մինչ­դա­տա­կան քրեա­կան վա­րույթ, ին­չը բո­լո­րո­վին այլ գոր­ծա­ռույթ է»: Infocom.am-ի հի­շյալ հոդ­վա­ծում որևէ բառ կամ միտք չկա այն մա­սին, թե քնն­չա­կան կո­մի­տեն որևէ գոր­ծով, այդ թվում՝ նաև Ա­մուլ­սա­րի գոր­ծով, կա­րող է դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն տալ կամ հաս­տա­տել դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն, հետևա­բար քնն­չա­կան կո­մի­տեն բո­լո­րո­վին ա­վե­լորդ, ան­հար­կի նկա­տա­ռում է ար­տա­հայ­տել և ինքն ի­րեն խայ­տա­ռա­կե­լով, հի­շյալ հոդ­վա­ծին վե­րագ­րել մի բան, ո­րը դրա­նում չկա: Երևի հե­տաքն­նա­կան բա­ցա­հայ­տու­մից այն­քան է շփոթ­վել, որ հայ­տն­վել է «նոկ­դաու­նի» մեջ:
Ա­յո՛, քնն­չա­կան կո­մի­տեն որևէ գոր­ծով, այդ թվում՝ նաև Ա­մուլ­սա­րի գոր­ծով, դրա­կան եզ­րա­կա­ցու­թյուն չի կա­րող տալ կամ հաս­տա­տել, բայց այդ դեպ­քում ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեն թող պա­տաս­խա­նի, թե ին­չո՞ւ է ELARD ըն­կե­րու­թյան հետ, իր լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­զանց­մամբ, պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել «ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի հատ­կա­պես կարևոր գոր­ծե­րի քն­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյու­նում քնն­վող քրեա­կան գոր­ծով Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցի­տա­յին հան­քի շա­հա­գործ­ման նպա­տա­կով նշա­նակ­ված հա­մա­լիր փոր­ձաքն­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու, ինչ­պես նաև՝ հան­քի շա­հա­գործ­ման նպա­տա­կով կազմ­ված շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման և բնա­պահ­պա­նա­կան և սո­ցիա­լա­կան ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման հաշ­վետ­վու­թյուն­նե­րի փոր­ձաքն­նու­թյան հա­մար» (մեջ­բե­րու­մը ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի կայ­քում 23.04.2019 թ. հրա­պա­րակ­ված պար­զա­բա­նու­մից է): Պարզ­վում է, ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեն հա­մա­լիր փոր­ձաքն­նու­թյուն­նե­րը նշա­նա­կել է Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցի­տա­յին հան­քի շա­հա­գործ­ման նպա­տա­կով, ին­չը, կրկ­նում ենք, դուրս է իր լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նից, քնն­չա­կան կո­մի­տեն այդ փոր­ձաքն­նու­թյուն­նե­րը կա­րող էր նշա­նա­կել միայն ՀՀ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից շր­ջա­կա մի­ջա­վայ­րի աղ­տոտ­ման մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը դի­տա­վո­րու­թյամբ թաքց­նե­լու հան­գա­ման­քը պար­զե­լու նպա­տա­կով, իր խն­դի­րը միայն դա էր, դրա հա­մար էր հա­րու­ցել քրեա­կան գոր­ծը ու սկ­սել նա­խաքն­նու­թյուն: Հի­մա ինչ­պե՞ս չկաս­կա­ծես` Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցի­տա­յին հան­քի շա­հա­գոր­ծու­մից ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գահ Հայկ Գրի­գո­րյա­նը, քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վար Յու­րա Ի­վա­նյա­նը կամ նրա հո­րեղ­բոր տղա Ա­րա­մա­յիս Գրի­գո­րյա­նը փա­յա­բա­ժի՞ն ու­նեն կամ ու­նե­նա­լո՞ւ են, այ­լա­պես, ի­րոք, հա­մա­լիր փոր­ձաքն­նու­թյուն­ներն ին­չո՞ւ են նշա­նակ­վել «Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցի­տա­յին հան­քի շա­հա­գործ­ման նպա­տա­կով», դա քնն­չա­կան կո­մի­տեի ի՞նչ խն­դիրն է… Սա պար­զե­լը, սա­կայն, ար­դեն ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի խն­դիրն է:
Ե­թե ա­մեն ինչ դի­տենք, ինչ­պես Հայկ Գրի­գո­րյանն ու Յու­րա Ի­վա­նյանն են սի­րում ա­սել, ա­պա­ցույց­նե­րի հա­մակ­ցու­թյան մեջ, ա­պա շատ բան պարզ կդառ­նա, շատ բան կերևակ­վի ու ջրի ե­րես դուրս կգա: Հաս­կա­նա­լի կդառ­նա, թե Յու­րա Ի­վա­նյա­նը և Հայկ Գրի­գո­րյանն ին­չու են ստանձ­նել «Լի­դիան Ար­մե­նիա» ըն­կե­րու­թյան փաս­տա­բա­նի դե­րը, ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեն ին­չու է հա­մա­լիր փոր­ձաքն­նու­թյան վե­րա­բե­րյալ պայ­մա­նա­գի­րը կն­քել Է­ԼԱՐԴ/ELARD ըն­կե­րու­թյան հետ, երբ դրա ի­րա­վուն­քը չու­ներ, ին­չու է ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի հատ­կա­պես կարևոր գոր­ծե­րի քն­նու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյու­նում քնն­վող քրեա­կան գոր­ծով վե­րոն­շյալ ըն­կե­րու­թյան հետ կնք­վել «Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցի­տա­յին հան­քի շա­հա­գործ­ման նպա­տա­կով նշա­նակ­ված հա­մա­լիր փոր­ձաքն­նու­թյուն­ներ», ինչ­պես նաև «հան­քի շա­հա­գործ­ման նպա­տա­կով կազմ­ված շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման և բնա­պահ­պա­նա­կան և սո­ցիա­լա­կան ազ­դե­ցու­թյան գնա­հատ­ման հաշ­վետ­վու­թյուն­նե­րի փոր­ձաքն­նու­թյուն» կա­տա­րե­լու պայ­մա­նա­գիր, սա­կայն Է­ԼԱՐԴ/ELARD-ից ստաց­վել «ԲՍԱԳ ու­սում­նա­սի­րու­թյուն», «Ջրա­յին ռե­սուրս­նե­րի և երկ­րա­բա­նու­թյան, կեն­սա­բազ­մա­զա­նու­թյան և օ­դի ո­րա­կի վրա ազ­դե­ցու­թյուն­նե­րի եր­րորդ կող­մի ան­կախ գնա­հա­տում» վեր­տա­ռու­թյամբ մի փաս­տա­թուղթ, ին­չը ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեն ու քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վա­րը ստա­նա­լով, չեն ա­ռար­կել և այն ներ­կա­յաց­նում են իբրև հի­շյալ փոր­ձաքն­նությ­ւն­նե­րի միա­ցյալ եզ­րա­կա­ցու­թյուն:
Առ­կա փաս­տե­րի, ա­պա­ցույց­նե­րի հա­մակ­ցու­թյան պա­րա­գա­յում հաս­կա­նա­լի կդառ­նա նաև, թե ինչ­պես է փոր­ձաքն­նու­թյան հա­մար ըն­տր­վել հենց ELARD-ը, ին­չու է նշ­ված ըն­կե­րու­թյու­նը քնն­չա­կան կո­մի­տեին ներ­կա­յաց­րել այն փաս­տա­թուղ­թը` խո­րա­մանկ, Ա­մուլ­սա­րի շա­հա­գործ­ման ու հե­տա­գա­յում բնա­պահ­պա­նա­կան (և ոչ միայն) ա­ղե­տի դեպ­քում պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից ա­զատ­վե­լու մի­տում ու­նե­ցող ձևա­կեր­պում­նե­րով, ո­րը ներ­կա­յաց­րել է: Հաս­կա­նա­լի կդառ­նա նաև, թե ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեն իր լիա­զո­րու­թյուն­նե­րի սահ­մա­նա­զանց­մամբ ին­չու է, ըստ էու­թյան, ստանձ­նել ՀՀ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րու­թյան, «Շր­ջա­կա մի­ջա­վայ­րի վրա ազ­դե­ցու­թյան փոր­ձաքն­նա­կան կենտ­րոն» ՊՈԱԿ-ի, իսկ կո­մի­տեի նա­խա­գա­հը և քնն­չա­կան խմ­բի ղե­կա­վա­րը, թերևս, փոր­ձա­գե­տի դեր: Այս կա­պակ­ցու­թյամբ միան­գա­մայն տե­ղին է Հայ­կա­կան բնա­պահ­պա­նա­կան ճա­կա­տի ան­դամ, աշ­խար­հագ­րա­գետ Լևոն Գալս­տյա­նի հար­ցադ­րու­մը` «Քնն­չա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հը փաս­տո­րեն բնա­պահ­պա­նա­կան եզ­րա­կա­ցու­թյուն է տա­լիս Հա­յաս­տա­նում։ Տես­նե՞ս որ օ­րեն­քի շր­ջա­նակ­նե­րում»: Դե, ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեն թող պա­տաս­խա­նի այս և բազ­մա­թիվ այլ հար­ցե­րի, ե­թե, ի­հար­կե, կա­րող է:
ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի 29.08.2019 թ. պար­զա­բան­ման մեջ նշ­ված է նաև. «Եվս մեկ ան­գամ հարկ ենք հա­մա­րում նշել, որ Ա­մուլ­սա­րի ոս­կե­բեր քվար­ցիտ­նե­րի հան­քա­վայ­րի շա­հա­գործ­ման հետ կապ­ված՝ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի աղ­տոտ­ման մա­սին տե­ղե­կու­թյուն­նե­րը պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից դի­տա­վո­րու­թյամբ թաքց­նե­լու դեպ­քի առ­թիվ հա­րուց­ված քրեա­կան գոր­ծով քնն­չա­կան կո­մի­տեն ձեռ­նար­կել է անհ­րա­ժեշտ բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ գոր­ծի օ­բյեկ­տիվ, լրիվ և բազ­մա­կող­մա­նի քն­նու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար»: Մեր տրա­մադ­րու­թյան տակ առ­կա տե­ղե­կու­թյուն­նե­րը թույլ են տա­լիս պն­դել, որ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեն գոր­ծի օ­բյեկ­տիվ, լրիվ և բազ­մա­կող­մա­նի քն­նու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չի ձեռ­նար­կել: Քնն­չա­կան կո­մի­տեն այս հայ­տա­րա­րու­թյամբ մատ­նել է նաև, որ քրեա­կան գոր­ծի նա­խաքն­նու­թյունն, ըստ էու­թյան, ա­վար­տել է ար­դեն, պար­զա­պես սպա­սում է հար­մար պա­հի քրեա­կան գոր­ծի կարճ­ման մա­սին հայտ­նե­լու հա­մար:
Հե­տաքր­քիր է` այս ա­մե­նից հե­տո ինչ հետևու­թյուն­ներ կա­նի կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րից խո­սել սի­րող ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 13486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ