Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հա­մա­վա­րա­կից ա­վե­լի վտան­գա­վոր են կաթ­վա­ծա­հար պե­տա­կան ա­պա­րա­տը և ա­նիշ­խա­նու­թ­յու­նը

Հա­մա­վա­րա­կից ա­վե­լի վտան­գա­վոր են կաթ­վա­ծա­հար պե­տա­կան ա­պա­րա­տը և ա­նիշ­խա­նու­թ­յու­նը
05.06.2020 | 00:41
Երբ ա­մեն օր նա­խոր­դից ա­վե­լի շատ վա­րա­կա­կիր­նե­րի թիվ է հրա­պա­րակ­վում, ու դա հա­րու­ցում է շա­տե­րի զար­ման­քը, ան­կեղծ ա­սած, ես զար­մա­նում եմ այդ զար­մա­ցող­նե­րի վրա։ Հա­յաս­տա­նում այ­սօր վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը շատ մեծ է, ու ե­թե ա­ռող­ջա­պա­հա­կան գե­րա­տես­չու­թյունն օ­րա­կան 700 մար­դու է ախ­տո­րո­շել, նշա­նա­կում է առն­վազն ե­ռա­պա­տիկ այդ­քան մարդ այդ օրն էլ մնաց չբա­ցա­հայտ­ված։ Իսկ նրանք երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով հա­ջորդ օր­վա հա­մար մի ահ­ռե­լի մեծ թիվ են ա­պա­հո­վում։ Այն­պես որ, այ­սօր­վա թվե­րից չպետք է ա­նակն­կա­լի գալ։ Ա­վե­լին, Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րել է, որ շուրջ 20 հա­զար մարդ հնա­րա­վոր է Հա­յաս­տա­նում վա­րակ­ված են, էլ ին­չու՞ եք զար­մա­նում, որ ա­ռող­ջա­պա­հա­կան ո­լորտն այդ­քան քիչ ցու­ցա­նիշ­ներ է օ­րա­կան ար­ձա­նագ­րում կամ քիչ թես­տա­վո­րում ա­նում։ Վա­րա­կա­կիր­նե­րի ցու­ցա­նիշ­նե­րը որ­քան շատ բա­ցա­հայտ­վեն, այն­քան շուտ կհաս­կա­նանք, թե հան­րա­յին ա­ռող­ջու­թյունն ինչ վի­ճա­կում է, ինչ չա­փի վտան­գի հետ գործ ու­նենք։
Իսկ ի­րա­կա­նում այ­սօր թվերն ար­դեն ո­րո­շիչ չեն, ո­րով­հետև ա­վե­լի մեծ սպառ­նա­լի­քի ա­ռաջ ենք կանգ­նել։ Մա­հերն ա­վե­լա­նում են, ա­ռող­ջա­պա­հա­կան հա­մա­կարգն ար­դեն չի կա­րո­ղա­նում կյան­քեր փր­կել, հայ­տն­վել է ա­ղե­տա­լի ի­րա­վի­ճա­կում։ Այս պայ­ման­նե­րում դժ­վար է ա­սել, թե ինչ կտան մե­ղա­վոր­ներ գտ­նե­լու Փա­շի­նյա­նի անպ­տուղ դե­գե­րում­նե­րը, բայց երկ­րում հա­մա­վա­րա­կից ա­վե­լի վտան­գա­վոր են կաթ­վա­ծա­հար պե­տա­կան ա­պա­րա­տը և ա­նիշ­խա­նու­թյու­նը, քա­նի որ դրանց պատ­ճա­ռով է, որ վի­րուսն օ­րա­կան մոտ 2 տաս­նյակ մարդ­կա­յին կյան­քեր է խլում։ Փա­շի­նյանն ա­սում է, թե ի­րենք «ոչ սու­պեր­մեն են, ոչ մոգ, ոչ էլ կա­խարդ», որ կա­րո­ղա­նան բո­լո­րին հս­կել, կան­խել տա­րա­ծու­մը։ Պետք չէ այդ­պի­սին լի­նել, ըն­դա­մե­նը հար­կա­վոր էր ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րել, պա­տաս­խա­նատ­վու­թյուն ստանձ­նել ու եր­կի­րը չհասց­նել այս վի­ճա­կին։ Ժա­մա­նա­կին պետք չէր մեծ-մեծ հո­խոր­տալ, հե­տո էլ հի­մա ժո­ղովր­դին մե­ղադ­րել ի­րա­վի­ճա­կի հա­մար։ Իշ­խա­նու­թյունն իր ան­պա­տաս­խա­նա­տու քայ­լե­րով մարդ­կանց մղեց ան­լր­ջու­թյան, իսկ հի­մա էլ ան­պա­տաս­խա­նա­տու վար­քի մեջ է մե­ղադ­րում ժո­ղովր­դին։ Փա­շի­նյանն ա­սում է, թե «խոս­քով է հա­սել իշ­խա­նու­թյան», ճիշտ է, բայց ցավն այն է, որ խոս­քով էլ միայն կա­ռա­վա­րում է, գործ չկա։ Տպա­վո­րու­թյուն կա, որ հա­մա­վա­րա­կի վերջն ա­վե­լի շուտ կգա, քան այս իշ­խա­նու­թյան շա­տա­խո­սու­թյան, ան­հե­թեթ «լայ­վե­րի» ու գրա­ռում­նե­րի։
Ա­մեն օ­րը մեր երկ­րի խն­դիր­նե­րի բուրգն ա­վե­լի է մե­ծա­նում, ու այս ա­մե­նից հե­տո ով էլ գա իշ­խա­նու­թյան, ան­գամ Փա­շի­նյա­նի վկա­յա­կո­չած, սու­պեր­մենն ու մո­գը, չի կա­րող ա­րագ ոտ­քի կանգ­նեց­նել եր­կի­րը, ժա­մա­նակ ու լուրջ աշ­խա­տանք է պետք, որ­պես­զի քանդ­ված ու ա­վեր­ված հա­մա­կար­գե­րը մաս առ մաս հա­վաք­վեն, փլուզ­ված տն­տե­սու­թյու­նը ռել­սե­րի վրա դր­վի։ Իսկ այս ա­մե­նի հա­մար պա­տաս­խա­նա­տու ու մտա­հոգ մարդ­կանց միա­վո­րում է պետք, ո­րը կկան­խի երկ­րի գա­հա­վի­ժու­մը։ Մինչ­դեռ հա­մա­տա­րած այս մղ­ձա­վան­ջի մեջ, ցա­վոք, դեռ այդ­պի­սի ուժ չի էլ նշ­մար­վում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 8881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ